close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունեցիները՝ սրբապիղծնե՞ր. «բլթոց»՝ Նորայր Նորիկյանից

Հասարակություն

13 Մայիսի 2021, 16:35
 Սյունեցիները՝ սրբապիղծնե՞ր. «բլթոց»՝ Նորայր Նորիկյանից

Lurer.com-ը գրում է․

«Պարզվում է՝ ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, նույն ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Պողոսյանն այդ կուսակցությունում միակը չէ, ով Ազատության հրապարակում հավաքված բազմահազար մարդկանց հասցեին հնչեցնում է ծայրաստիճան վիրավորական հայտարարություններ:

Մեր նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք, թե իրականում ինչն է Սամվել Պողոսյանի ակտիվության պատճառը, կամ, ընդհանրապես, ով է Սամվել Պողոսյանը:

Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում հավաքված և «Հայաստան» դաշինքին սատարող բազմահազար մարդկանց, որոնց թվում նաև Նիկոլի իշխանության քայլերի պատճառով սեփական տունը վտանգած սյունեցիները, տնավեր դարձած հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու շուշեցիները,  Սամվել Պողոսյանն անվանել էր «անհայրենիք քոչվորներ», որոնք «Հայաստանը վերածելու են Խեռոսիմայի», և, որ ինքը «արնախում քոչվոր ցեղերին տալու Հայրենիք չունի»:

«Արդար Հայաստան» դեռևս չգրանցված կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն իր հայտարարություններով այնքան էլ հետ չի մնացել իր նորաթուխ կուսակցից. նա մայիսի 9-ի իր գրառմամբ հայտարարել է, որ Ազատության հրապարակում գտնվածներըոչ ավելոչ պակաս… պղծել են այն:

 Կրկնում ենք՝ Նիկոլի իշխանության քայլերի պատճառով սեփական տունը վտանգած սյունեցիները, բոլոր քաղաքապետներով հանդերձ, ըստ Երևանի «Մովսես Խորենացի» համալսարանի շրջանավարտ, փողկապ-շքերթների սիրահար, իսկ վերջին շրջանում՝ Նիկոլի նախագծերի մաս կազմող և անհամբեր ինչ-որ պաշտոնի տենչացող Նորայր Նորիկյանի դատողության, սրբապիղծ են, տնավեր դարձած մատաղիսցիները սրբապիղծ են, հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու շուշեցիները պղծել են Ազատության հրապարակը՝ ըստ «Արդար Հայաստանի» «չգրանցված» նախագահի»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica