close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը վաղուց գիտեր Սյունիքի գլխին գալիքը

Հասարակություն

13 Մայիսի 2021, 14:54
 Իշխանությունը վաղուց գիտեր Սյունիքի գլխին գալիքը

«Հունվար-փետրվարին եմ կանխատեսել, որ այս ամիսներին հնարավոր է՝ նման վիճակում հայտնվենք, քանի որ ձյունածածկ տարածքներում թշնամին չէր կարող այդ չարաբաստիկ GPS-ով սահմանազատում իրականացնել։ Եվ հիմա այդ սահմանազատման անվան տակ  փորձում են նմանատիպ գործողություններ իրականացնել»,- խոսելով Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Yerkir.am-ին հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ 

«Մենք ի սկզբանե պիտի դատապարտեինք GPS-ով սահմանազատումը, պահանջեինք միջազգային հանրությունից՝ հանձնաժողովներ ձեւավորել, արխիվներ, քարտեզներ ստուգել եւ, ըստ այդմ, իրականացնել սահմանազատում։ Այդ գործողությունները չենք արել, նրանց համար կանաչ լույս ենք թողել, եւ թշնամին այսօր իրականացնում է դա, որը մեր իշխանության բացն ու անգործունակությունն է»,- ասաց նա։

Գիշերը Փաշինյաննը անվտանգության խորհրդի նիստ անցկացրեց, բայց մինչեւ այդ՝ իշխանության ներկայացուցիչները՝ անվտանգության հետ կապ ունեցող եւ չունեցող պատգամավորներից սկսած, Սեւ լճի տարածքում տեղի ունեցողն ու թշնամու՝ դիրքերն առաջ բերելուն անլուրջ էին վերաբերվում։ «Գիշերվա անվտանգության խորհրդի նիստը ուշացած էր, եւ, ըստ էության, հարցին որեւէ լուծում չտրվեց, որովհետեւ սահմանափակվելով միայն դատապարտող հայտարարություններով կամ մեսիջներ հղելով՝ հարցը չի լուծվում,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։- Այս դեպքերի մասին Սյունիքի մարզպետը տեղյակ չի եղել եւ, կարծեմ, մամուլից է տեղեկացել։ Բայց առաջինը պետք է հենց մարզպետն այդ տեղեկությունը տարածեր։ Սա այն դեպքն է, երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախ ձեռքը»։

Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել է․ «Ադրբեջանցիները փորձ են անում պարփակել Սեւ լիճը։ Այս գործողությունները անհանդուրժելի են Հայաստանի համար։ Գործ ունենք ճգնաժամի հետ»։ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝  այսպիսի նյուանսներով հայտարարությունները մտահոգիչ են, որովհետեւ ի՞նչ ասել է՝ անլուծելի է, եւ ի՞նչ ասել է՝ ճգնաժամային։ «Մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից ի վեր։ Ճգնաժամեր էլի լինելու են։ Կարծես թե հող է նախապատրաստվում Մեղրիի միջանցքի համար»,- ասաց նա։ 

Ռազմական փորձագետը Yerkir.am-ին հայտնեց՝ պարտադիր անելիքների մեջ է ռազմական օպերացիայի մշակումը՝ անհրաժեշտության դեպքում դրանով առաջնորդվելու համար, ինչը, ցավոք, Հայաստանն այսօր չունի։

Մինչեւ ընտրությունները, ըստ փորձագետի, դժվար թե սադրիչ ռազմական գործողություններ լինեն, բայց հունիսի 20-ից հետո հնարավոր են որոշակի տեղային գործողություններ, որպեսզի թշնամին կարողանա իր համար ինչ-որ չափով կարեւոր հարցեր լուծել։ «Եթե այս իշխանությունը մնա հունիսի 20-ից հետո, կլինեն ռազմական սադրանքներ, եւ դրանից հետո հնարավոր է, առանց որեւէ պատասխանի, պարզապես Զանգեզուրի միջանցքը բացել։ Իսկ եթե իշխանությունը փոխվի, թշնամին, ամեն դեպքում, հնարավոր է ինչ-որ փոքր բախումներով փորձի նոր իշխանության ուժը»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։


Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica