close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան, չի բացառվում, որ դա սուսուփուս կհանձնեին, եթե լրատվամիջոցներն աղմուկ չբարձրացնեին. Սեյրան Օհանյան. tert.am

Քաղաքական

13 Մայիսի 2021, 14:04
 Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան, չի բացառվում, որ դա սուսուփուս կհանձնեին, եթե լրատվամիջոցներն աղմուկ չբարձրացնեին. Սեյրան Օհանյան. tert.am

Սահմանային սադրանքներ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ վերահսկողություն չկա: Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան: Չի բացառվում, որ եթե լրատվամիջոցների կողմից աղմուկ չբարձրացվեր, այդ ամենը սուսուփուս հանձնեին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեկվանից հակառակորդի կողմից Սև լիճը վերահսկողության տակ պահելու գործողությանը:

«Անվտանգության խորհրդի և Կառավարության նիստից հասկացա, որ ադրբեջանցիները հետ չեն գնացել, բանակցությունները դեռ շարունակվում են: Սա սադրանք է և հնարավոր է լինի նաև բախում չնայած որ ՌԴ-ի ՀԱՊԿ-ի և նաև խաղաղապահ ուժերի առկայությունն, որոշակի չափով երաշխիք է, որ բախում չլինի»,- նշեց նա:

 Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ իրադրությունը չլարելու և հասարակությանը վախի մեջ չպահելու միակ ճանապարհն իշխանության, Պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի կողմից հանրությանը ճիշտ տեղեկություն տալն է, իհարկե, հաշվի առնելով գաղտնիության ռեժիմը. «Պետք այնպես անել, որ մեր հանրությունը լիարժեք և ճիշտ տեղեկատվություն ունենա, երբ երեկ այդ ինֆորմացիան համացանցում տարածվեց, մեր իշխանությունները և նրան աջակցող մի քանի «արբանյակներ» սկսեցին հարձակում գործել լրատվամիջոցների և մի քանի անհատների հասարակական գործիչների վրա, որ սխալ ինֆորմացիա է, լարում են իրադրությունը»:

Սեյրան Օհանյանը անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ այն չպահպանվող բարձունք է և այդպիսիք շատ կան, պատասխանեց. «Այն տարածաշրջանը, նաև Իշխանասարի տարածաշրջանը, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել, դա աջ կողմից կարող է վերահսկողություն իրականացնել Սիսիանի և Գորիս-Սիսիան ճանապարհի վրա, կենտրոնով ամբողջությամբ Վերիշեն և Գորիս համայնքի վրա վերահսկողություն և ձախից անմիջապես կախված է Խնածախ և մի քանի փոքր գյուղերի ենթաշրջանի վրա: Սև լճի սահմաններում չվերահսկվող տարածք չպետք է լինի, որովհետև Սև լիճը 2667 մ բարձրության վրա է, ես երկու անգամ եղել եմ այդ լճում, իսկ կողքի բարձունքները մոտ 3000 մետր են, իսկ 3000 մետր բարձունքները ռազմավարական են և պետք է միայն ու միայն վերահսկողության տակ լինեն և դա անհատների գործը չէ, դա պետական համակարգի Կառավարության, Ազգային ժողովի, բանակի, Ազգային անվտանգության գործն է, որ այնտեղ ռեալ, վստահ պաշտպանություն իրականացնեն»:

Նախկին նախարարը նշեց, որ սահմանագծում (դելիմիտացիա և դեմարկացիա) իրականացնելու համար պետք է ստեղծվեն պայմաններ, պետք է պետությունների միջև խաղաղություն հաստատվի և միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի։

«Առաջին գծում գտնվող մի հրամանատար կարող է GPS բերել, մեկ այլ հրամանատար՝ քարտեզ բերել, այդ ամենը պետք է մեր իշխանությունները կանգնեցնեն, իսկ դա իրենք չեն գիտակցում: Կարող է՝ մեզ մոտ էլ մեկ ուրիշ քարտեզ լիներ, որ Լաչինը մերն է: Դրա համար միջգերատեսչական, միջկառավարական երկու պետությունների հանձնաժողով պետք է լինի, և այդ ամբողջ աշխատանքն իրականացնի: Չպետք է հույսը դնել տեղական ինքնակառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակցի, համայնքի աշխատողի ավագանու անդամի կամ տեղում մի դասակի և վաշտի հրամանատարի վրա»,– ասաց նա:

Սեյրան Օհանյանը նշեց, որ ադրբեջանցիների կատարած գործողություններն արդյունք են մի քանի հանգամանքի՝ հակառակորդն օգտվում է մեր ներքաղաքական իրավիճակից և սադրանքներ է կազմակերպում սահմանային հատվածներում: Ըստ նրա՝ մյուս հանգամանքն այն է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իրականացնում է ճնշումներ, որի նպատակն է ապաշրջափակման անվան տակ Սյունիքով ճանապարհ ունենալ Թուրքիայից Նախիջևան, Նախիջևանից Ադրբեջան և իրագործել Մեծ Թուրանի ծրագիրը:

Նրա համոզմամբ՝ մեր իշխանությունները պետք է հասկանան, որ ապաշրջափակման անվան տակ Հայաստանը հայտնվելու է տնտեսական բավականին լուրջ ճնշումների տակ, և թուրքերը մտնելու են մեր տարածաշրջան, որը նաև ժողովրդագրական խնդիրներ է առաջացնելու։

«Այս ամենն արդյունք է նրա, որ առանց որևիցե պայմանի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, քարտեզի, դելիմիտացիայի և դեմարկացիայի, առանց մտածելու սահմանային բարձունքները, ճանապարհային հատվածները թողել են ադրբեջանցիներին, բայց չէ՞ որ նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրով բոլորը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ ռազմական գործողություններն ավարտվել էին: Մեր իշխանությունները չեն հասկանում, որ յուրաքանչյուր միջազգային պայմանագրում եղած կետի, ստորակետի համար պետք է երկարատև մտածել, յուրաքանչյուր սանտիմետր հողի համար պետք է բանակցել, խորհրդակցել, վիճաբանել, և հստակեցնել: Հետագայում, երբ իրական սահմանագծում, սահմանազատում լինի, և պարզվի, որ դա մեր տարածքն է, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտել, իսկ մեր տարածքն ավելի լայն է, քան այսօրվա ՀՀ տարածքները, որը հիմք ենք ընդունում Խորհրդային միության վարչատնտեսական սահմանագծերով»։

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica