close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայում ցամաքային գործողությունների նախապատրաստման մասին

Աշխարհ

13 Մայիսի 2021, 15:46
 Իսրայելական բանակը հայտարարել է Գազայում ցամաքային գործողությունների նախապատրաստման մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածում ցամաքային գործողության համար տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, սակայն մինչ օրս այն անցկացնելու հրաման չի եղել. ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը։

««Գազա» դիվիզիայում զորքերը գտնվում են նախապատրաստման տարբեր փուլերում, ներառյալ՝ գլխավոր շտաբի ղեկավարության հանձնարարականները, բայց մինչ օրս նման գործողություն իրականացնելու հրաման չի տրվել: Բայց ռազմական նախապատրաստական աշխատանքներն իսկապես ընթանում են»,- ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային գործողության հավանականության մասին հարցին:

Ավելի վաղ Կոնրիկուսը հայտնել էր, որ սրացման սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ առնվազն 1600 հրթիռ է արձակվել, որոնցից շուրջ 400-ը ընկել է հենց անկլավի ներսում:

Միևնույն ժամանակ, Չինաստանը, Նորվեգիան և Թունիսը առաջարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել ուրբաթ՝ մայիսի 14-ին, Իսրայել-Պաղեստին հարաբերությունների սրման կապակցությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica