close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզպետը ընդհանրապես չի զբաղվում Խծաբերդից անհետացած շիրակցի զինծառայողների հարցով

Քաղաքական

13 Մայիսի 2021, 12:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզպետը ընդհանրապես չի զբաղվում Խծաբերդից անհետացած շիրակցի զինծառայողների հարցով

Խծաբերդից անհետ կորած շիրակցի զինծառայողների ծնողները շրջապատել էին Շիրակի մարզպետարանի շենքը․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ երբ լրագրողները այս զինծառայողների ճակատագրի մասին հարց տվեցին կառավարությունից դուրս եկող՝ Շիրակի մարզպետին, նա պատասխանեց․ «Ես այդ մասին ընդհանրապես չեմ խոսում, ուժայիններն են զբաղվում»։

Լրագրողի դիտարկմանը, որ ծնողներին իշխանությունն արգելում է լրագրողների հետ խոսել, հայտնի չէ՝ ի՞նչ են խոստացել, բայց կան տեղեկություններ, որ կա գործարք՝ գերիների վերադարձի դիմաց Սյունիքի տարածքները, մարզպետն ասաց․ «Ձեր ասածը իրականությանը չի համապատասխանում»։

Նա, սակայն, հստակեցրեց, որ ինքը ոչ թե լիարժեք տիրապետում է այդ ինֆորմացիային, դրա համար է այդպես ասում, այլ կարդացել է այն, ինչ բոլորը։

Հարցին՝ իշխանությունը պնդում է, որ Իշխանասարում պաշտպանություն չի իրականացվել, ինչո՞ւ, մարզպետը պատասխանեց, որ այդ հարցին պատասխանելն իր լիազորության սահմանում չէ։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է կառավարել երկիրը՝ հարցին, Շիրակի մարզպետը պատասխանեց․ «Այո, ի վիճակի է կառավարել»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica