close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ Գեղարքունիքի մարզպետը՝ Վարդենիսում ադրբեջանցիների առաջ գալու մասին

Քաղաքական

13 Մայիսի 2021, 12:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ Գեղարքունիքի մարզպետը՝ Վարդենիսում ադրբեջանցիների առաջ գալու մասին

Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ուղղակի բանակցում են, սահմանագիծը ճշգրտում են՝ ըստ Yerkir.am-ի ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վարդենիսում ադրբեջանցիների դիրքերն առաջ տալու մասին։

Ինչպես նշել էինք՝ ադրբեջանցիները սարի վրա ավելի քան 3 կմ առաջ են բերել իրենց դիրքերը դեպի Վերին Շորժա։

«Ընդամենը տեղի է ունեցել հետևյալը՝ սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, ռելիեֆը բարդ է և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել։ Հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես է անում, մեր զինված ուժերն էլ հետևում է, որպեսզի ռելիեֆն այնքան բարդ է՝ հեշտ չէ սահմանգիծը կողմնորոշվել, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան»,-ասաց մարզպետը։

Փաստորեն, մարզպետի համար արտառոց չէ, որ թշնամին առաջ է եկել, ընդամենը հերթական  «փափուկ բարձն» է դնում մարդկանց գլխի տակ՝ ասելով, որ այդպես էլ պետք է լիներ։

«Ես երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ հենց այդ հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, մեր Զինված ուժերը ներկա են, աշխատում են, քարտեզները կան»,-ասաց Սանոսյանը։

Մարզպետն ասում է՝ նույն գործընթացն է, ինչ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ընդամենը որոշ հատվածներում ռելիեֆի բարդությունից ելնելով թշնամին դեռ առաջ չէր եկել, հիմա եկել է։

Պետք է մարզպետին հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Փաշինյանը պայմանավորվել էր, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ տեղակայված են այդ պահին, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանային փոփոխության մասին որևէ խոսք չկար։ Այս պայմանավորվածությունից հետո, ինչպես գիտենք, Սյունիքի բնակավայրերից շատերն էլ իմքայլական իշխանությունը տվեց Ադրբեջանին։

Իմքայլականները Ադրբեջանին ապօրինի հանձնեցին նաև Սոթքի հանքի մեծ մասը, այնինչ այդ հանքը երբեք, նույնիսկ Խորհրդային շրջանում, Ադրբեջանինը չէր եղել։

Այժմ, Սանոսյանի խոսքով, Սոթքի հանքի զգալի մասը հանձնելու պատճառով աշխատակիցներից 280 հոգին կրճատվել է։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica