close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրիտի 240 աշխատակից 7 ամիս աշխատավարձ չի ստացել․ ասում են՝ 25 հազար տոննա պայթյունավտանգ քիմիկատները վտանգի տակ են

Քաղաքական

13 Մայիսի 2021, 11:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրիտի 240 աշխատակից 7 ամիս աշխատավարձ չի ստացել․ ասում են՝ 25 հազար տոննա պայթյունավտանգ քիմիկատները վտանգի տակ են

7 ամիս աշխատավարձ չի ստացել «Նաիրիտ» գործարանի 240 աշխատակից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ կառավարության դիմաց նստացույց անցկացնող աշխատակիցներից մեկը։

«25 հազար տոննա պայթյունավտանգ, հրդեհավտանգ քիմիկատներ կան գործարանի ներսում, դրանց անվտանգության ապահովումը գնալով դժվարանում է․ եթե մարդը աշխատավարձ չի ստանում, կարող է նույնիսկ գործարանի ներս չմտնել, դա նշանակում է՝ էկոլոգիական աղետ կարող է լինել»,-ասաց նա։

Նաիրիտի աշխատակիցը նշեց, որ 2 ամիս առաջ նամակներով դիմել են կառավարություն՝ տարբեր նախարարություններ, հարցի լուծում մինչև այսօր չի եղել, դրա համար կոլեկտիվը որոշել է կառավարության դիմաց նստացույց անել։

«Այսօր մեզ ընդունեց Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը․ հարցին տեղյակ են, եկանք համաձայնության, որ վաղը աշխատանքային քննարկում է լինելու՝ Նաիրիտի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասաց նա։

Մանրամասն տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica