close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարան հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը բանակցելով կարող են լուծել Ս-400-ների և Ֆ-35-ների խնդիրները

Տարածաշրջան

13 Մայիսի 2021, 12:12
 Անկարան հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը բանակցելով կարող են լուծել Ս-400-ների և Ֆ-35-ների խնդիրները

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան երկրորդ անգամ է դիմել Միացյալ Նահանգներին՝ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի խնդրահարույց հարցի և Թուրքիայի՝ Ֆ-35 կործանիչների ծրագրից դուրս մնալու վերաբերյալ բանակցելու առաջարկով:

«Մենք կրկնում ենք Ս-400-ի, Ֆ-35-ի և CAATSA պատժամիջոցների (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքը) խնդիրները քննարկելու առաջարկը: Մենք կարող ենք այդ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, եթե  ռազմավարական գործընկերներ ու դաշնակիցներ ենք: Մենք ակնկալում ենք, որ սխալները կշտկվեն»,- չորեքշաբթի Hurriyet թերթին ասել է նա:

Քալընը նշել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որոնք նախատեսված են հունիսին կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: «Մենք Բայդենի վարչակազմից կոնկրետ քայլեր ենք ակնկալում: Ս-400-ը, Ֆ-35-ը և CAATSA պատժամիջոցները խոչընդոտում են մեր հարաբերությունների զարգացմանը: Մենք արդեն ասել ենք, որ մեր դեմ կիրառված այդ միջոցներն անօրինական են և անարդար: ՆԱՏՕ-ի անդամ երկրին իր պաշտպանության համար զենք ձեռք բերելու համար պատժամիջոցների ենթարկվելը հակասում է դաշինքի ոգուն», - ասել է նա:

Քալընը նշել է, որ Թուրքիան «բավարարված չէ ԱՄՆ-ի փաստարկներով, որ Ս-400-ները վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի համար», ինչպես նաև որ «համալիրները անվտանգության ռիսկեր են պարունակում Ֆ-35 ինքնաթիռների համար»: «Եթե պայմաններն ընդունելի լինեն, մենք Ս-400-ի հետ միաժամանակ կգնենք «Պատրիոտ» համալիրներ: Բայց մենք պետք է հաշվի առնենք ազգային շահերը: Եվ դա ամենևին չի նշանակում, որ այլընտրանքներ չկան»,- շեշտել է նա։

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica