close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահմուդ Ահմադինեժադը դարձյալ կպայքարի նախագահի պաշտոնի համար

Տարածաշրջան

13 Մայիսի 2021, 11:40
 Մահմուդ Ահմադինեժադը դարձյալ կպայքարի նախագահի պաշտոնի համար

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը 2005-ից 2013 թվականներին զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը, գրանցվել է որպես թեկնածու հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում. հաղորդում է Tasnim-ը:

Նշվում է, որ Ահմադինեժադի ժամանման ժամանակ ավելի քան հարյուր համակիրներ են նրան սպասել թեկնածուների գրանցման վայրում: Արձանագրվել են իրավապահ մարմինների աշխատակիցների հետ փոքր բախումներ:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Իրանի դատական իշխանության ներկայիս ղեկավար Իբրահիմ Ռայիսին, որը նախագահ Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցն էր նախորդ՝ 2017 թ. ընտրություններում, նույնպես կմասնակցի։

Իրանում նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների պաշտոնական գրանցումը սկսվել է երեքշաբթի՝ մայիսի 11-ին, և կտևի մինչև մայիսի 15-ը: Դրանից հետո Սահմանադրության պահապան խորհուրդը ստուգելու է գրանցված թեկնածունե տվյալները և հաստատելու է թեկնածությունները: Մայիսի 26-ից մայիսի 27-ը ՆԳ նախարարությունը կհայտարարի ընդունված թեկնածուներին, ինչից հետո մասնակիցները կկարողանան սկսել իրենց նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 17-ը:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին՝ հաշվի առնելով ընտրական գործընթացի փորձը կորոնավիրուսի համաճարակի համատեքստում: Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանին, տեղական օրենսդրության համաձայն, չի կարողանա մասնակցել ընտրական մրցավազքին, քանի որ ավարտվում է նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica