close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերացու փողոցի Խանջյան փողոց տանող թունելում Mercedes է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ

Հասարակություն

13 Մայիսի 2021, 10:42
 Հերացու փողոցի Խանջյան փողոց տանող թունելում Mercedes է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ

Երեւանում, մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։15-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածի սկզբնամասում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի վարորդ Ստեփան Ասոյանի հետ մարել են ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը։

Ըստ նախնակման տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո։

 
Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica