close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը հայտարարեց, որ, ըստ էության, որևէ դիմադրություն ցույց չի տալու ՀՀ տարածք 3,5 կմ խորացած թշնամուն. Կ. Վրթանեսյան

Քաղաքական

13 Մայիսի 2021, 10:10
 Նիկոլը հայտարարեց, որ, ըստ էության, որևէ դիմադրություն ցույց չի տալու ՀՀ տարածք 3,5 կմ խորացած թշնամուն. Կ. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե չեք հասկանում, թե ինչ է կատարվում, ապա փորձեմ ամփոփել շատ կարճ. թշնամին 3,5կմ-ով խորացել է ՀՀ տարածք, իսկ Նիկոլն ասաց, որ չի պատրաստվում որևէ լուրջ քայլ անել, բացի «բանակցություններից և դիվանագիտական միջոցներից»։
* * *
Նոյեմբերի 10-ից հետո կապիտուլյանտը պարալիզացրեց պետությունը, որպեսզի իշխանությունը պահի։ Ճիշտ նույն սկզբունքն է, ինչ և 2018-ին։
Զուգահեռ 6 ամսում քանդեց կառավարման ամբողջ համակարգը թե՛ ԳՇ-ում, թե՛ ՊՆ-ում, իսկ ՊԲ-ի մասին է՛լ չասեմ։
Սա տեսնելով՝ թշնամին, բնականաբար, լկտիացավ։
 
Նախ՝ մի քանի կետով խախտեց նոյեմբերի 9 եռակողմ հայտարարությունը (գերիներին չի վերադարձրել, Լաչինի միջանցքի 5կմ-ից մնացել է միայն ճանապարհի ասֆալտապատ մի քանի մետր լայնությամբ մասը, գրավել է Սյունիքի արևելյան սահմանների բարձունքները և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի մի հատված, ինչը հայտարարությունում չկար)։
 
Այդ մարսելով ու տեսնելով, որ առջևում «ընտրություններ» անունով աղետն է, ադրբեջանցիները անցան հաջորդ փուլին. 3,5 կիլոմետրով խորացան ՀՀ տարածք։
 
Ու քանի որ Նիկոլը այսօր հայտարարեց, որ ըստ էության որևէ լուրջ դիմադրություն ցույց չի տալու (մեջբերում. «մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»), նշանակում է, որ հիմա կտոր-կտոր սկսելու են ՀՀ-ից պոկել։
 
Այսինքն սրանով փորձեցին ռեակցիան ՀՀ իշխանությունների, տեսան, որ մարսում են և կարող են հանգիստ շարունակել։
Հայաստանը կորցնում ենք։ Ամեն ավել օր, որ այս կապիտուլյանտ անբարոյականները մնում են իշխանության, անդառնալի նոր կորուստներ ենք ունենում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica