close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ջանքերով է ռազմագերիների հարցը վերջապես քննարկվելու Եվրախորհրդարանում՝ մայիսի 20-ի լիագումար նիստում. Գ. Ղուկասյան

Քաղաքական

13 Մայիսի 2021, 09:54
 Նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ջանքերով է ռազմագերիների հարցը վերջապես քննարկվելու Եվրախորհրդարանում՝ մայիսի 20-ի լիագումար նիստում. Գ. Ղուկասյան

 ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրում է. 

Հայտնում ենք, որ նախորդ ամիսների ծավալուն աշխատանքի արդյունքում, որում կարևոր ներգրավվածություն է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, հայ ռազմագերիների հարցը վերջապես քննարկվելու է Եվրոպական խորհրդարանում՝ վերջինիս մայիսի 20-ի լիագումար նիստի ընթացքում։ Նախատեսված է հրատապ բանաձևի (urgent resolution) ընդունում։ Հարկ է նշել, որ այս արդյունքին հնարավոր է եղել հասնել Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության արդյունավետ գործողությունների շնորհիվ նաև։ Բանաձևի նախագիծը մշակման փուլում է և դեռևս հասանելի չէ։ Հայ գերիների ազատ արձակման հարցով միջազգային ճնշում ապահովելը չափազանց կարևոր նշանակություն ունի, և այդ հարցով մեր սահմանափակ թվով գործիքներից մեկն է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica