close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ադրբեջանի զորքերն անցել են ՀՀ տարածք». Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

Աշխարհ

13 Մայիսի 2021, 09:45
 «Ադրբեջանի զորքերն անցել են ՀՀ տարածք». Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել  կյանքի հետագա կորուստների: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ գնալ ռազմական սրման՝ վտանգելով նոր պատերազմով»,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը ֆեյսբուքյան իր էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը, «սովորաբար, ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներում ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»։

«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց՝ ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի միջոցով՝ այժմ ավելի առարկայական, քան երբևէ: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու՝ [Ազատության աջակցության օրենքի] 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը, սովորաբար, ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներում ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»,- գրել է կոնգրեսականը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica