close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չլիներ փողոցի վեցամսյա պայքարը, այսօր ԱԺ–ում իմքայլական ուսապարկերն առոք–փառոք կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է․ Գեղամ Մանուկյան

Հասարակություն

12 Մայիսի 2021, 21:56
 Չլիներ փողոցի վեցամսյա պայքարը, այսօր ԱԺ–ում իմքայլական ուսապարկերն առոք–փառոք կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքը հաղթողների դաշինք է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նա նշեց, թե միայն այն փաստը, որ երկուշաբթի օրվանից Ազգային ժողովը արձակված է, արդեն խոսում է իրենց փողոցի պայքարի՝ ինչ–որ առումով արդյունավետության մասին։ «Չլիներ այդ ճնշող, ծանր, հոգնեցնող վեցամսյա փողոցի պայքարը, այսօր Ազգային ժողովում առոք–փառոք իմքայլական ուսապարկերը կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է»,–ասաց նա։

– Ի՞նչ ցույց տվեց ընդդիմության պայքարը, կարծում եք միտո՞ւմ կա, որ մարդիկ կգնան ընտրություններին և ինչ պետք է արվի, որ մարդիկ գնան ընտրատեղամասեր։

– Առաջին հերթին՝ մոտիվացնել քաղաքացիներին և մեր հասարակությանը իշխանության ապաշնորհ կառավարման արդյունքում առաջացած հիասթափությունը և ազգային, մարդկային  հոգեբանական հարվածը վերացնելու և մարդկանց մղելու, որ իրենց քվեարկությամբ է, որ մեր երկրում կարող է ինչ–որ բան փոխվել։ Ինչպես նաև չմասնակցող մի կարևոր հատվածի մոտ վերացնել այն ճամպրուկային տրամադրությունները, որը այսօր նկատելի է։

– Բայց մինչ այս եղած պայքարը արդյո՞ք ցույց չտվեց, որ չեք կարողանում մոտիվացնել, քանի որ ամեն դեպքում քիչ էին փողոց դուրս եկածները։

–Նախ դա սուբյեկտիվ գնահատական է, ամեն մեկը յուրովի է գնահատում։ Միայն այն փաստը, որ երկուշաբթի օրվանից Ազգային ժողովը արձակված է, արդեն խոսում է այդ պայքարի ինչ–որ առումով  արդյունավետության մասին։

–Բայց չէ՞ որ դա չէր ձեր նպատակը, ձեր նպատակը առանց Նիկոլ Փաշինյանի  կազմակերպած ընտրություններ իրականացնելն էր։

–Դա փուլերից մեկն էր, որին հասնելով նաև Նիկոլ Փաշինյանի, նաև վարչապետի պաշտոնից հեռացման ճանապարհը շատ ավելի հեշտացավ։ Չլիներ այդ ճնշող, ծանր, հոգնեցնող վեցամսյա փողոցի պայքարը այսօր Ազգային ժողովում առոք–փառոք իմքայլական ուսապարկերը կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է։

–Դուք ի՞նչ եք առաջարկելու մարդկանց, Նիկոլ Փաշինյանը կարծեք հենց շեշտը դնում է նախկինների վրա։

–Դա իրենց ապաշնորհության արդյունքն է և մեղքը իրենց վիզը, թե ինչպես են իրենք պայքար մղելու։ «Հայաստան» դաշինքի խնդիրը, նպատակները միտված են երկիրն արագ ոտքի կանգնեցնելու, հասարակության կոտրված մեջքը ուղղելու, երկրի անվտանգությունը վերականգնելու և արժանապատիվ խաղաղություն Հայաստանի և Արցախի համար ապահովելու։

–Ինչպես եք պայքարելու, որ վարչական ռեսուրսը չկիրառվի, առավելևս այս իշխանությունն ասում է, որ դո՞ւք եք նրանց մեղադրում ընտրությունները կեղծելու ցանկություն ունենալու մեջ, սակայն իրենք արդար և ազնիվ ընտրություններն են անցկացրել։

–Նախ` դա շատ վիճելի է արդար, ազնիվ ընտրությունների մասին խոսելը, քանի որ այն հոգեբանական տեռորը, որը կար 2018 թվականին և բազմաթիվ շատ այլ փաստեր վկայում են, որ ճշմարտանման չեն այդ հայտարարությունները։ Ինչ վերաբերում է իշխանության վերարտադրման փորձերին, վարչական ռեսուրս կիրառելուն, պետք է հստակ լինի, որ «Հայաստան» դաշինքում հավաքված են ուժեղ մարդիկ, ուժեղ քաղաքական թիմ, հաղթած գործիչներ և շատ դժվար է լինելու իշխանության համար վարչական ռեսուրս կիրառելու անպատիժ փորձ անել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica