close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները

Աշխարհ

12 Մայիսի 2021, 20:37
 ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Մեծ պալատը կուսումնասիրի երկու միջպետական գործերը:

 Նշվում է, որ դիմումները վերաբերում են հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողություններին և պարունակում են ռազմական գործողությունների ընթացքում Կոնվենցիայի համատարած խախտումների մասին մեղադրանքներ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային ունեցվածքի ու ենթակառուցվածքների վրա, զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ վատ վերաբերմունք և խեղումներ,  գերեվարում և ռազմագերիների շարունակական պահում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանություն ռազմական գործողություններից տուժած տարածքներից:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դիմումը՝ 2020 –ի հոկտեմբերի 27-ին:

«Նշված միջպետական գործերի համատեքստում Դատարանը միջնորդություններ էր ստացել՝ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Հաշվի առնելով կարծիքը, որ իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկ է առաջացրել, դատարանը ժամանակավոր միջոց էր նշանակել՝ դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն և  Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել ձեռնպահ մնալ որևէ միջոցառումներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարման, այդ թվում ՝ նրանց կյանքը և առողջությունը ռիսկի տակ դնելուն, և կատարել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ 2021-ի մարտի 9-ին Պալատը, որին հանձնարարվել էր փոխադարձ հայցերի քննարկումը, կողմերին տեղեկացրել է, որ գործը կքննի Մեծ պալատը:

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica