close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Երուսաղեմի իրավիճակը և այնտեղ խաղաղապահ զորք ուղարկելու հարցը

Տարածաշրջան

12 Մայիսի 2021, 17:20
 Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Երուսաղեմի իրավիճակը և այնտեղ խաղաղապահ զորք ուղարկելու հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Երուսաղեմում և, ըդնհանուր առմամբ, արաբա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ խնդրի լուծման համատեքստում «կարևոր ուղերձ է Երուսաղեմի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների նմանությունը»:  Նա կարևորել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունները Երուսաղեմի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ ՄԱԿ-ի որոշումների և երկու պետությունների սկզբունքի հիման վրա:

Էրդողանը մատնանշել է ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ միջամտության անհրաժեշտությունը: ՄԱԿ-ը, նրա համոզմամբ, «պետք է կոշտ և վճռական դիրքորոշում ցուցաբերի, որպեսզի Իսրայելը դադարեցնի հարձակումները Գազայի հատվածի վրա»:

Նա առանձին ընդգծել է, որ «անհրաժեշտ է մշակել պաղեստինցիներին պաշտպանելու համար տարածաշրջան միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը», և համոզմունք հայտնել, որ «Թուրքիան և Ռուսաստանը ՄԱԿ-ի հարթակում սերտ համագործակցություն կցուցաբերեն այդ հարցերի շուրջ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica