close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2100 հա տարածք և 650 կմ ճանապարհահատված. ՌԴ ՊՆ

Հասարակություն

12 Մայիսի 2021, 13:09
 Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2100 հա տարածք և 650 կմ ճանապարհահատված. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ներկայում ռուսաստանցի զինծառայողները Մատաղիսի ծայրամասում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս ավտոճանապարհի երկայնքով պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում, վնասազերծվել է 15 պայթյունավտանգ առարկա:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2104 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1806 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Արցախում տեղակայվել է խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica