close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը, դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը Արամ Վարդևանյանն է

Քաղաքական

12 Մայիսի 2021, 11:09
 «Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը, դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը Արամ Վարդևանյանն է

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը, ըստ տարբեր տեղեկութունների, կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարից NEWS.am-ը հետաքրքրվեց, թե համապատասխանո՞ւմ են լուրերը իրականությանը։

«Այո, պարոն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։ Ցավոք, նա մի փոքր վատառողջ է և աշխատում է առայժմ հիվանդասենյակից կամ տանից։ Բայց հուսով եմ, որ շատ շուտով կկազդուրվի և կանցնի իր պարտականությունների լիարժեք կատարմանը»,- ասաց պարոն Սողոմոնյանը և հավելեց․ «Ուզում եմ առիթից օգտվելով տեղեկացնել, որ «Հայաստան» դաշինքի  պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է պարոն Արամ Վարդևանյանը, և արդեն երկու-երեք օրից բոլոր նրանք, ովքեր հարցեր կունենան շտաբի, Դաշինքի գործունեության վերաբերյալ, կկարողանան իրենց հարցերը ուղղել թե՛ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչին, թե՛ մամուլի ծառայությանը»։

Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց նաև, որ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը օրերս կհրապարակի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոտի հասցեն, որոնց օգնությամբ լրատվամիջոցներն ու ցանկացած ոք տեղեկատվություն կարող է ստանալ «Հայաստան» դաշինքի գործունեության վերաբերյալ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica