close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ զարմանա՝ վաղը տունս խուզարկեն ու միջուկային զենք հայտնաբերեն․ Իջեւանից էշով ԱԺ եկած քաղաքացին՝ իր վրա գործ «կարելու» մասին

Հասարակություն

11 Մայիսի 2021, 17:03
 Չեմ զարմանա՝ վաղը տունս խուզարկեն ու միջուկային զենք հայտնաբերեն․ Իջեւանից էշով ԱԺ եկած քաղաքացին՝ իր վրա գործ «կարելու» մասին

Այդ դեղնականաչավուն զանգվածը կա’մ ոստիկաններն են գրպանս նետել, կա’մ ինձ մոտիկ կանգնած այն քաղաքացիները, որոնք ակցիայի ընթացքում սադրում էին, ամենաքիչը կասկածում եմ ոստիկաններին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իջեւանցի Սեւադա Ղուկասյանը, որը երեկ ավանակով եկել էր ԱԺ՝ «դավաճան Նիկոլին, էշին թարս նստեցրած, տանելու»։

Ակցիայի ժամանակ ոստիկանները Ղուկասյանին բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։ Թե ինչ եղավ բաժնում եւ բաժնից դուրս գալիս՝ Ղուկասյանը պատմում է․ «Մի քանի ժամ ոստիկանության բաժնում  մնալուց հետո, երբ արդեն դուրս էի գալիս, ոստիկանի ցուցումով դատարկեցի գրպաններիս պարունակությունը, հայտնաբերվեց կանեփանման զանգված։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է կատարվել, բայց զարմանալի չէ, այն իմաստով, որ եթե հետ ենք նայում, տեսնում ենք այս իշխանությունների վերջին երեք տարվա գործունեությունը, պարզ է դառնում, որ սա նրանց հերթական էժանագին քայլերից մեկն է։ Չեմ զարմանա, որ, օրինակ, վաղը ինձ մեղադրանք առաջադրվի զենք-զինամթերքի ապօրինի առքուվաճառքի հոդվածով, մյուս օրն էլ տունս խուզարկեն ու միջուկային զենք գտնեն։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես հիմար չեմ։ Երեկ շատ լավ գիտակցում էի, թե ինչ եմ անում, եւ եթե նույնիսկ ես այդպիսի բաներ օգտագործում եմ, նախապես գրպաններս կմաքրեի, այսպես ասած՝ ինքնախուզարկում կանեի»։

Ըստ նրա՝ Արաբկիրի ոստիկանությունում իրեն շատ լավ են վերաբերվել, ազատ տեղաշարժվելու լիարժեք հնարավորություն է ունեցել, շեշտում է՝ մի քանի անգամ էլ օգտվել է զուգարանից։ «Եթե դա իսկապես ինձ մոտ է եղել, պարապ նստած էի, կհիշեի եւ կչեզոքացնեի վտանգը։ Ասում են՝ խուզարկել են, ինձ ոչ ոք չի խուզարկել, ես իմ կամքով, ոստիկանության աշխատակցի խնդրանքով, դատարկել եմ  գրպանիս պարունակությունը, այդ թվում՝ նաեւ այդ անհասկանալի թուղթ, որում եղել է, ինչպես ասում են, դեղնականաչավուն կանեփանման զանգվածը»,- ասաց Ղուկասյանը։

Նրա համար անհասկանալի է՝ դեղնականաչավուն զանգվածն ուղարկել են փորձաքննության, ինքը պատասխանը չգիտի, բայց լրատվամիջոցներն արդեն հաստատում են, թե թմրանյութ է։ «Այդ մասին ես դեռ չգիտեմ, բայց լրատվամիջոցները վստահորեն գրում են, որ թմրանյութ է։ Միգուցե ինչ-որ մեկը չար կատակ է արել, եւ դա ընդամենը չորացրած կանաչի է կամ, ասենք, ռադիոակտիվ ինչ-որ քիմիական նյութ, որ ջրի հետ խառնելու պարագայում կակտիվանար եւ կոչնչացներ Երեւանը։ Համենայն դեպս, իմ ենթադրություններն ինձ տանում են այն եզրահանգմանը, որ «գլխիս սարքողը» նպատակ է հետապնդել ինձ վարքաբեկելու, քանի որ այդ անհասկանալի գոյացության քանակությունը չէր գերազանցում այն չափաբաժինը, համաձայն որի՝ ոստիկանները հնարավորություն կունենային քրեական գործ հարուցել»,- նշեց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ երեկ երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում էր վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստին, Իջեւանի բնակիչ Սեւադա Ղուկասյանը, իջեւանցիների խնդրանքով, էշով եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ եւ սպասում էր Փաշինյանին: Քաղաքացին ասաց, որ Իջեւանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել Արցախը՝ իջեւանցին սպասում էր Փաշինյանին ԱԺ-ի մոտ, որ նրան, էշին թարս նստեցրած, տանի Իջեւան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica