close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին. այն կտևի 12 օր. ԿԸՀ-ն մի շարք որոշումներ կայացրեց

Հասարակություն

11 Մայիսի 2021, 15:51
 Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին. այն կտևի 12 օր. ԿԸՀ-ն մի շարք որոշումներ կայացրեց

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 11-ին, տասնյակից ավելի որոշումներ կայացրեց, որոնք պայմանավորված են Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, որով դուրս են գալիս տարածքային ցուցակները, գործելու է փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգը:

Մասնավորապես՝ որոշումներից մեկով սահմանվեց, որ քվեաթերթիկը չի ունենալու հետեւի հատված, այսինքն՝ չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու, որեւէ նշում չի արվելու: Ընտրողը ընտրելու է եղած քվեաթերթիկներից մեկը եւ այն դնելու է ծրարի մեջ:

Որոշվեց նաեւ, որ կուսակցություններն ու դաշինքները այլեւս չեն ներկայացնելու տարածքային ցուցակներ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցը, որում ներառված է 113 գործառույթ, որոնք վերաբերում են ընտրական գործընթացի քայլերին ու ժամկետներին:

Նրա խոսքով՝ ընտրատեղամասերի կազմավորումը տեղի կունենա  մինչեւ մայիսի 26-ը, կուսակցություններն ու դաշինքները իրենց փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ի ժամը 18.00-ն: Նրանց գրանցումը կատարվելու է մինչեւ մայիսի 31-ը:

Ընտրողների ցուցակները ընտական տեղամասերում փակցվելու են մայիսի 31-ին:

Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչեւ հունիսի 18-ը՝ 24.00-ն:

Կուսակցություններ եւ դաշինքների համար ինքնաբացարկների ժամկետ է սահմանվել մինչեւ հունիսի 10-ի ժամը 18.00-ն:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 1-ին եւ կավարտվի հունիսի 13-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica