close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առնետ՝ այսպիսի մուլտկերպար կսարքեի Նիկոլին․ Դավիթ Սահակյանց

Քաղաքական

11 Մայիսի 2021, 14:19
 Առնետ՝ այսպիսի մուլտկերպար կսարքեի Նիկոլին․ Դավիթ Սահակյանց

Զանգեզուրի միջանցքը, այո, կբացվի, եթե Նիկոլենք վերարտադրվեն եւ մնան իշխանության, ես դրանում համոզված եմ․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

Ըստ նրա՝ Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց էմոցիաների հետ։ «Քրիստոսի անունն է տալիս, մեջբերումներ անում Աստվածաշնչից՝ խաղալով նաեւ հավատք ունեցող մարդկանց զգացմունքների հետ։ Ինձ մի բան է զարմացնում՝ մարդիկ չե՞ն հասկանում, որ դա արվում է՝ իշխանությունը պահելու համար, միմիայն։ Երբ հարթակից խոսում էր թալանի մասին, ինձ համար ցավալի էր տեսնել, որ մարդիկ չեն հասկանում, որ, այդ պահից սկսած, նա արդեն թալանում է»,- ասաց Սահակյանցը։

Ռեժիսորի խոսքով՝ շատ խորքային խնդիր ունենք, եւ սխալների վրա աշխատանքը պիտի ազգովի տանենք, անգամ՝ այն մարդիկ, որոնք շարունակում են Փաշինյանին կուրորեն հավատալ։

Անդրադառնալով Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տալու՝ Փաշինյանի հայրենադավ եւ կործանարար ցանկությանը՝ Սահակյանցն ասաց․  «Մեկ օր չկասկածեք՝ եթե բացենք սահմանը՝ թուրքերը լցվելու են։ Եթե դուք պատրաստ եք ձեր հայրենիքը վաճառել 200 դրամ ձեթի կամ էժան լոլիկի համար, չզարմանաք, որ նույն լոլիկը այնպես թունավորված լինի, որ մաքրվի հայ ազգը տարածաշրջանում։ Նրանց պետք է տարածք՝ առանց հայերի։ Նույնիսկ ստրուկի կարգավիճակում հայերը ադրբեջանցիներին եւ թուրքերին պետք չեն։ Նրանք կգան ու կսրբեն մեր կառուցած տներն ու փողոցները, ամեն ինչ»։

Հայրենիքը կործանած, հայ ժողովրդին անդունդի եզրին կանգնեցրած իշխանությունը, ըստ Սահակյանցի, դեռեւս ցինիկաբար շարունակում հոխորտալ, ընտրությունների մասին խոսել, գնալ մարզեր, փորձել ձայներ հավաքել։ «Տեսակների պատերազմում, հուսով եմ, հաղթած դուրս կգա այն տեսակը, որը պատրաստ չէ ծնկել այն մարդկանց դիմաց, ովքեր երազում են կոտորել մեզ։ Եթե Մեղրիով ճանապարհ բացվի, դա լինելու է բացառապես իրենց տարածքը, որին դուք մոտիկ չեք կարողանալու գնալ, կտրված եք լինելու Սյունիքից, լինելու եք ուղղակի սպասարկող զանգված։ Ո՞նց կարելի է դրա հետ հաշտվել եւ մոռանալ այն ամենը, ինչ թուրքերն արել են մեր հանդեպ»,-նշեց ռեժիսորը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica