close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք գիտնականը կոչ է արել թուրքերենը դարձնել միջազգային լեզու՝ նշելով թյուրքախոսների թիվը աշխարհում

Տարածաշրջան

11 Մայիսի 2021, 17:41
 Թուրք գիտնականը կոչ է արել թուրքերենը դարձնել միջազգային լեզու՝ նշելով թյուրքախոսների թիվը աշխարհում

Աշխարհում թուրքերեն է խոսում 220 միլիոն մարդ. թուրքական Anadolu-ին ասել է պրոֆեսոր Իդրիս Նեբի Ույսալը՝ Քարամանօղլու Մեհմեթ-բեյ համալսարանի թուրքերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը:

Ըստ նրա՝ թուրքերեն խոսողների թվի աճը գրանցել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) վերջերս կատարած ուսումնասիրության ընթացքում:

«Այսօր, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, 220 միլիոն մարդ թուրքերեն է խոսում ամբողջ աշխարհում, այն պատմության ընթացքում եղել և մնում է մշակույթի, գրականության ու կրթության լեզու»,- ասել է թուրք գիտնականը:

Ույսալը մանրամասնել է, որ թուրքերենը միջազգային լեզու ճանաչվելու համար պետք է համապատասխանի մի շարք չափանիշների, նաև ընդգծել է, որ թուրքերենի նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր ավելանում է աշխարհում։ 

«Թուրքերենը համաշխարհային լեզու է։  Այն օգտագործվել է մ.թ.ա. 3500 թվագրությամբ փաստաթղթեր գրելիս»,- ասել է թուրք գիտնականը:

Նա նաև նշել է, որ թուրքերենը, բացի բառեր փոխառելուց, նաև մի շարք հարևան ազգերին լեզվին սեփական բառերն է տվել՝ հայերենին, վրացերենն, հունարենին, պարսկերենին, արաբերենին և այլն։

Նշենք, որ վերը նշված 220 միլիոնը թյուրքախոսներ են, այլ ոչ թե թուրքախոսներ։ Թուրքերը չեն տարանջատում այլ թյուրքական ազգությունների լեզուները, օրինակ՝ ղազախերենը, թուրքմեներենը, ղրղզերենը, ուզբեկերենը, թաթարերենը և այլն` դրանք համարելով բարբառներ։ Թուրքերենում այդ բոլոր լեզուները, ներառյալ՝ թուրքերենը, կոչվում են türkçe-թյուրքչե և չեն տարբերակվում, ի տարբերություն այլ լեզուների (օրինակ՝ հայերենում՝ թուրք-թյուրք, ռուսերենում՝ турок-тюрк և այլն)։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica