close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավանակով ԱԺ-ի մոտ գնացած իջևանցին ազատ է արձակվել

Հասարակություն

11 Մայիսի 2021, 12:43
 Ավանակով ԱԺ-ի մոտ գնացած իջևանցին ազատ է արձակվել

Երեկ բերման ենթարկված իջևանցի տղամարդը, որն Իլհամիկ անունով ավանակով  եկել էր Ազգային ժողովի մոտ՝ «իրենց «գժին, շաշին» տուն տանելու, ազատ է արձակվել:

Ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Yerkir.am-ը տեղեկացավ, որ նա բերման էր ենթարկվել Վարչական իրավախախտումների վեաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում էր Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշին թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել է Արցախը, իջևանցին, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու պապերից ժառանգած ավանդույթը: Նա սպասում էր Փաշինյանի հրաժարականին, որպեսզի նրան, էշին վրա թարս նստեցրած, տանի Իջևան: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica