close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարզվել են մայիսի 8-ին տեղի ունեցած սպանության հանգամանքները. 30-ամյա անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հասարակություն

11 Մայիսի 2021, 12:02
 Պարզվել են մայիսի 8-ին տեղի ունեցած սպանության հանգամանքները. 30-ամյա անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 8-ին Երեւան քաղաքի Մոլդովական փողոցում տեղի ունեցած 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաեւ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի 30-ամյա բնակիչ է: Այս մասին  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ վերջինիս՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica