close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը ծաղրում է ժողովրդին՝ հայտարարելով, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է. Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ

Տարածաշրջան

11 Մայիսի 2021, 12:34
 Ալիևը ծաղրում է ժողովրդին՝ հայտարարելով, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է. Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է մայիսի 9-ին Արցախի Պաշտպանության բանակի զինվորների երթը և Իլհամ Ալիևին մեղադրել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ստի մեջ:

Քերիմլին գրել է. «Սա շատ հիասթափեցնող և մտածելու տեղիք տվող տեսարան է: Այսօր Խանքենդիում (Ստեփանակերտ՝ խմբ.), որն Իլհամ Ալիևը հայտարարել էր «ազատագրված», ռազմական շքերթ անցկացրեց ոչ միայն ռուսական բանակը, այլև անջատողական ռեժիմի զինված ուժերի շուրջ հազար զինծառայող: Ռեժիմը պետք է հասկանա, որ նողկալի են ստերը, ինչպիսիք են՝ «մեր հողերն ամբողջությամբ ազատագրված են», «մեր տարածքային ամբողջականությունն ամբողջությամբ ապահովված է», «Ղարաբաղի հարցը լուծված է, սա արդեն պատմություն է», քանի որ զվարճալի չէ: Եթե ռուսական զինված ուժերը շքերթ են անցկացնում Խոջալուի օդանավակայանում, այլ ոչ թե Խանքենդիում, մինչդեռ հայկական զինված ուժերը, որոնք մեր հազարավոր հերոսներին նահատակ ու հաշմանդամ են դարձրել, Խանքենդիի հրապարակում են, ապա ասել, որ «Ղարաբաղի հարցը լուծված է» և «մեր հողերը լիովին ազատված են օկուպացիայից»՝  նշանակում է ծաղրել ժողովրդին»:

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica