close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակի մարզի իմքայլականները նույնիսկ հարկ չհամարեցին երեկ անդրադառնալ մեր հաղթանակի խորհդանիշ Շուշիին

Հասարակություն

10 Մայիսի 2021, 22:09
 Շիրակի մարզի իմքայլականները  նույնիսկ հարկ չհամարեցին երեկ անդրադառնալ մեր հաղթանակի խորհդանիշ Շուշիին

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Ազգային արժանապատվությունը՝ պարզապես խոսքեր չեն….
 
Երեկ մեր ժողովրդի հաղթանակի օրն էր: Շուշիի ազատագրման օրն էր,որն բարոյազուրկ և դավաճան իշխանությունների թեթև ձեռքով գերության հանձնվեց թշնամուն:
 
Իրենց ֆեյսբուքյան էջերում Շուշին «դժգույն և դժբախտ» համարող կապիտուլյանտ առաջնորդի գովքը գիշեր ու ցերեկ անող Շիրակի մարզի իմքայլական պատգամավորներն ու մարզպետը նույնիսկ հարկ չհամարեցին երեկ անդրադառնալ մեր հաղթանակի խորհդանիշ համարվող քաղաքին:
 
Իր պետությունը,հաղթանակները, պետական խորհրդանիշներ հարգող և պահպանող երկրի ղեկավարությունը կարող է ունենալ ազգային արժանապատվության բարձր զգացում, զգալ իրեն այդ պետության տերը,պաշտպանել ազգային շահերը:
 
Դուք չունեք ազգային արժանապատվության զգացում :Այս երեք տարիների ընթացքում ամեն գնով փորձեցիք այդ զգացումը ոտնահարել ,ջնջել,վերացնել հայ ժողովրդի մեջ:
 
Քանի դեռ ժողովրդի մեծ մասը գիտակցում է, որ ազգային արժանապատվությունը պարզապես խոսքեր չեն, այդ ժողովուրդն ապագա ունի ։ Եթե ժողովուրդը դադարում է հասկանալ, որ այդ խոսքերի հետևում թաքնված է ոչ միայն պետության հեղինակությունը, ոչ միայն նրա դիրքորոշումը միջազգային հանրության մեջ, այլև նրա քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև այն իրական արյունը, որը թափվում է, երբ ազգային արժանապատվությունն անտեսվում է, ապա այդ ժողովրդի ապագան իր իսկ կողմից հարցականի տակ է դրվում։
 
Երկրի վերածնունդը սկսվում է սեփական արժանապատվության զգացումի վերականգնումից:
 
Իսկ Շուշին մենք ազատագրելու ենք…»:
 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica