close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր կառավարման 3 տարիները Հայ ժողովրդի պատմության մեջ կմնան պարտությունների, ստի և ատելության տարիներ. բաց նամակ իմքայլական Սիսակ Գաբրիելյանին

Հասարակություն

10 Մայիսի 2021, 21:50
 Ձեր կառավարման 3 տարիները Հայ ժողովրդի պատմության մեջ կմնան պարտությունների, ստի և ատելության տարիներ. բաց նամակ իմքայլական Սիսակ Գաբրիելյանին
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը բաց նամակով դիմել է իմքայլական պատգամավոր, փաշինյանական հայրենադավ իշխանության ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանին.
 
«Բաց նամակ Սիսակ Գաբրելյանին.
 
Պարոն երեսփոխան, հասկանում ենք, որ ոչնչից պատգամավոր դառնալով կուրացել և խլացել եք, սակայն ձեզ կփորձենք օգնել, որպեսզի վերականգնվի ձեր թե' տեսողությունը և թե' լսողությունը։ Նախ դղյակների և տների մասով:
 
Լավ կլիներ այդ թեմայի մասին խոսելիս պտտվեիք և Ալենին հարցնեիք, թե ինչպես է կարողացել երեք տարում երեք բնակարան ձեռք բերել իր (անաչառ) պահվածքով և աշխատավարձով, կամ համայն հայության աներձագին հարցնեիք, թե ինչ գումարներով են կառուցվել նրա Ձորաղբյուրի, և ինչ գումարներով են կառուցվում նրա երրորդ մասի ղռեր թաղամասի առանձնատները։ Ատելության մասով ուղղակի դուք ձեզ գերազանցեցիք։
 
Մարդ, ով լինելով ԱԺ պատգամավոր, ցուցարարին տապալում է գետնին, հետո սկսում հարվածել նրան ձեռքերով և հայհոյել ամբողջ Դեմիրճյան փողոցով մեկ։ Մարդ, ում ոստիկանները հեռացնում են դեպքի վայրից, սակայն նա իր եղբոր հետ վերադառնում է այնտեղ և թաքնվելով ոստիկանների թիկունքում հայհոյում և հարվածում է ցուցարարներին, ինչի մասին կան վկայող ձայնագրություններ։ Մարդ, ում թիմի անդամները ըստ օդում կախված լուրերի ծեծելով սպանում են մարդուն և հետո կամուրջից ցած են նետում՝ բեմադրելով ինքնասպանություն։ Մարդ, ում թիմի վարչապետը ամեն օր մարդկանց սպառնում է ծեփել պատերին, փռել ասֆալտներին և իրեն էլ հռչակում է գելխեղդ, խոսում է ատելությունից։ Եթե ընդիմությունը երեկ է սկսել քարոզարշավը ապա դուք երեք տարի է երկրում քարոզարշավ եք անում, երկիր ղեկավարելու փոխարեն։ Անգամ համավարակի օրերին ամբողջ գիտակից հասարակությունը ձեզ զգուշացնում էր զգոն լինել, բայց դուք քարոզարշավ էիք անում և պինցետով ու քաշած արաղով վիրուս էիք վերացնում։ Հասկանում եմ, որ կուրացել և հիշողության կորուստ եք ունեցել, սակայն կուզենայի հիշեցնել, որ ատելությունը դուք եք ներմուծել Հայաստան, երեք տարի առաջ, երբ դագաղներ և ծաղկեպսակներ էիք դնում մարդկանց տների դիմաց։
 
Ինչ վերաբերվում է ձեր ընդունած օրինագծերին, առավել քան վստահ կարող եմ ասել, օրինագծերի ոչ թե քանակն է կարևոր, այլ որակը, որի արդյունքում կերտվում է անվտանգ և զարգացող պետություն։ Իսկ ձեր կառավարման տարիներին մենք ունեցել ենք տարածքային և մարդկային այնպիսի կորուստներ, որը չես վերականգնի օրինագծերով։ Ձեր կառավարման երեք տարիները Հայ ժողովրդի պատմության մեջ ընդմիշտ կմնան պարտությունների, ստի և ատելության տարիներ»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica