close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուժային համակարգը զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից. արդյունքում ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում. Աբրահամյան

Քաղաքական

8 Մայիսի 2021, 13:53
 Ուժային համակարգը զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից. արդյունքում ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում. Աբրահամյան

Ուժային համակարգը զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց բուն պարտականություններից. արձանագրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ արդյունքում ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում:

Փորձագետը ֆեյսբուքյան էջում ադրադարձել է մայրաքաղաքի փողոցների կրակահերթերին, «ռազբոռկեքին»:

«Տեսնես կլինի՞ մի օր, որ արթնանաք ու լրահոսում չհանդիպենք Հայաստանի որևէ հատվածում կամ Երևանի փողոցներում տեղի ունեցած կրակահերթերի, «ռազբոռկեքի», զոհերի ու վիրավորների մասին»: Չնայած՝ ուժային համակարգը լուրջ գործով է զբաղված՝ Փաշինյանի հետ են շարասյուններով շրջում, «վտանգավոր» ընդդիմադիրներ հետապնդում, իշխանության վերարտադրության ապահովման համար ընտրություններով աշխատում, փորձում շեֆի վախերը չեզոքացնեն:

Մի խոսքով, զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց բուն պարտականություններից: Արդյունքն էլ սա է՝ ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում՝ իներցիայով գլորվում ենք», - գրել է Աբրահամյանը:

 
 
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica