close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի Իսլամական կուսակցության առաջնորդ Իլհամ Ալիևը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

Տարածաշրջան

8 Մայիսի 2021, 11:31
 Ադրբեջանի Իսլամական կուսակցության առաջնորդ Իլհամ Ալիևը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

Մայիսի 6-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահի պաշտոնակատար Իլհամ Ալիևի գործով դատավարությունը:

Նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 16 տարվա ազատազրկման, իսկ նրա փեսան (քրոջ ամուսինը)՝ Մեհման Ռզաևը, 14 տարվա ազատազրկման:

Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել պետական դավաճանության, մասնավորապես՝ հօգուտ Իրանի լրտեսության մեջ:

Ըստ փաստաբան Ջավադ Ջավադովի` «Իլհամ Ալիևը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, իրեն մեղավոր չի համարում: Քրեական գործի նյութերում նույնպես չկա մեղադրանքը հաստատող ապացույց»:

Աստվածաբան Իլհամ Ալիևը ձերբակալվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2020 թվականի փետրվարին: Մարտի 2-ին դատարանը 4 ամսով կալանավորել էր Իլհամ Ալիևին՝ դավաճանության մեղադրանքով:

Նշենք, որ այդ կուսակցությունը ստեղծվել է 1991 թվականին: Ադրբեջանական իշխանությունները կոշտ պայքար են մղում կուսակցության դեմ, որը մեծ հեղինակություն ունի երկրի կրոնապաշտ բնակչության շրջանում։ Իշխանությունները համարում են, որ կուսակցությունն ուղղորդվում է Իրանի կողմից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica