close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻՊ-ի աշխատանքի արդյունքում՝ հաշմանդամություն ձեռք բերած Կարեն Կիրակոսյանը ընդգրկվել է ՊՆ համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում

Հասարակություն

7 Մայիսի 2021, 22:27
 ՄԻՊ-ի աշխատանքի արդյունքում՝  հաշմանդամություն ձեռք բերած Կարեն Կիրակոսյանը ընդգրկվել է ՊՆ համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ պետական մարմնի զորքերում են ծառայել, պետք է օգտվեն նույն, հավասար արտոնություններից: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Հենց այս մոտեցմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, ով ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվեց Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում։

Հարցի բարդությամբ պայմանավորված՝ գործընթացը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարճ չի տևել:

Հարցով կայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը մարդու իրավունքների խախտման առկայության մասին:

Որոշման կատարման փուլում Պաշտպանության նախարարության և Ոստիկանության մեր գործընկերների հետ արդյունավետ ու հետևողական աշխատանքի արդյունքում ապահովվեց նրա իրավունքների վերականգնումը: 

Կարեն Կիրակոսյանի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica