close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամու վարքագծին, որեւէ մեկը թիվ մեկ ամբիոնից չարձագանքեց. թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք․․․սա էլ իմ պատասխանը․ Հրանտ Սարկիսով

Հասարակություն

7 Մայիսի 2021, 22:11
 Թշնամու վարքագծին, որեւէ մեկը թիվ մեկ ամբիոնից չարձագանքեց. թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք․․․սա էլ իմ պատասխանը․ Հրանտ Սարկիսով

Այսօր տեղի ունեցավ մի քանի դիպված, որոնց Ազգային ժողովի ամբիոնից որեւէ կերպ արձագանք չեղավ, իսկ եթե եղել են՝ ներողություն եմ խնդրում։ Սակայն ողջ օրը լինելով ԱԺ-ում, համապատասխան սարքի միջոցով հետեւելով նիստին չեմ լսել որեւէ արձագանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Հրանտ Սարկիսովը։

«Այսպիսով, այսօր թշնամի պետության դիկտատոր-ղեկավարը ստորագրել է համապատասխան հրամանագիր՝ Շուշին թշնամի պետության մշակութային մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։

Թշնամու այս վարքագծին, որեւէ մեկը թիվ մեկ ամբիոնից չարձագանքեց, ի՞նչ ասես խոսեցին, ի՞նչ ասես հիշեցին, սակայն որեւէ մեկը բռնակալին չարձագանքեց, միջազգային հանրություններին կոչ չարեց։

Տեսնես հայտնի պատգամվորը իրեն ինչպե՞ս է զգում, իր խաղաղասեր ընկերները ինչպե՞ս են իրենց պահում, զգո՞ւմ է, հասկանո՞ւմ է։

Ապա, կառավարող խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը ինչ-որ պատմական ակնարկի միջոցով մեզ համոզում էր, որ պետք չէ այդ չափ լարվել Արցախի վերաբերյալ, ամեն բան նոռմալ է կարգին է, իբրեւէ թե այս ամենը նախօրոք այդպես էլ պայմանավորված է եղել՝ կան նախկինում ընդունված, քննարկված փաստաթղթեր։ Բայց, թե ինչո՞ւ այդքան «նպաստավոր» փաստաթղթերը չէին ստորագրվում թշնամու կողմից, ինչո՞ւ էր այդ նույն բռնակալը միջազգային հանրություններին բողոքում, որ փակ դռների ետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, այդպես էլ չհասկացանք իշխանական պատգամավորի ելույթից։

Սակայն, ցավը դեռ արջեւում է... Ազգային ժողովում, որեւէ մեկը չանդրադարձավ Ենգիբարյանի ելույթին...

Ցավոք, կարծես թե բոլորը հաշտվել են այն մտքի հետ, որ Արցախ այլեւս չկա, որ մենք այլեւս խնդիր չունենք, ամեն բան նոռմալ է, բարեկամ-հարեւանների հետ պետք է ապրենք ու արարենք։

Սակայն շտապեմ հիասթափեցնել... Ես որեւէ կերպ չեմ համակերպվել, ամեն բան անելու եմ, որպեսզի քեռուս ու մյուս հերոսների ազատագրած Շուշին վերադառնա ինձ, որ իմ ազատության ու անկախության սիմվոլը հետ գա ինձ։

Ու ինչպես ասում է «Լեբլեջիների խմբերգ» հայտնի երգը.

«...Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,

Ինչ Էլ որ լինի՝ չենք հանդուրժի պարտություն:

...Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,

Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք»։ Սա էլ իմ պատասխանը»։

 
Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica