close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին մեղադրանք առաջադրեցին

Հասարակություն

7 Մայիսի 2021, 19:39
 ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին մեղադրանք առաջադրեցին

ՀՅԴ անդամ, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ Գուրգեն Սաղաթելյանին այսօր մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք՝ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու Փաշինյանին ծառայող ոստիկաններն ապրիլի 22-ի առավոտյան Սևան քաղաքում մոտեցել են ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին և, առանց որևէ ծանուցման, հիմնավորման կամ պատճառ ներկայացնելու, բերման ենթարկել:

Գուրգեն Սաղաթելյանին, հավանաբար, բերման են ենթարկել վերջին շրջանում հոգեկան ցնցումների մեջ հայտնված Փաշինյանի՝ բողոքի ակցիաների մասնակիցների դեմ զանգվածային բռնություններ կիրառելու վերաբերյալ հրահանգավորման շրջանակներում (Գուրգեն Սաղաթելյանը մասնակցել էր Պռոշյան փողոցում Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային):  

Գուրգեն Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորեղբոր տղան է: Այստեղից էլ պարզ է նրան հալածելու դրդապատճառը:

Ազգականներին բռնությունների ենթարկելու միջոցով քաղաքական հարցեր լուծելու՝ իշխանական ճղճիմ փորձերի շրջանակներում ՀՅԴ ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ տղային՝ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Արդյունքում՝ դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և ապրիլի 28-ին խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի կալանավորումը 2 ամսով:

Վ.Ս.

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica