close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանության վերարտադրումը կործանարար է լինելու. Դավոյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Քաղաքական

7 Մայիսի 2021, 15:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանության վերարտադրումը կործանարար է լինելու. Դավոյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Մենք կանգնած ենք ահռելի փլուզման առաջ. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչակազմի վարած քաղաքականության, Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին:

«Գլուխը դուրս ամեն մարդ կարող է մտածել, թե ինքը կարող է հեղափոխություն անել, երկիր ղեկավարել: Թե ինչպե՞ս ղեկավարեցին՝ բոլորը տեսան»,- ասաց բանաստեղծը:

Փաշինյանի եւ նրա իշխանության հետ ապագա կառուցելու հույս այեւս չի տեսնում, ասում է՝ ամեն ինչ ավարտված է իրենց հետ։ «Համահայկական եւ համաժողովրդական հարց է դրված կենտրոնում՝ հեռացնել նրանց, բայց նաեւ ենթարկել պատասխանատվության: Փառահեղ սերունդը, խիզախ, ազնվագույն երիտասարդներին, որ հավաքեցին, տարան պատերազմ, կրակ արին թուրքերի եւ ազերիների ոտքերի առաջ եւ սկսեցին տաքացնել իրենց ձեռքերը՝ հրավիրելով նաեւ ԱՄՆ-ին: Ո՞վ պիտի սրա պատասխանը տա: Գերիների, անհետ կորածների հարցերի պատասխանները ո՞վ պիտի տա»,- նշեց նա:

Խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Դավոյանն ասաց՝ անշուշտ, փոքր զանգված մնացել է, շահագրգիռ է եւ սրանց՝ իշխանությունների անունը, այնուամենայնիվ, տաիս է։ «Սակայն մարդկանց մեծ մասը գիտի, որ իր երկրի պետականությունը վտանգված է: Այս իշխանությունների տված խոստումները կարեւոր չեն: Գլխավորն այն է, որ Փաշինյանը, ընտրությունները հորինելով, իր տերերին ասում է՝ «ես գնում եմ մինչեւ վերջ՝ իմ խոստումները կատարելու»: Այս իշխանության վերարտադրումը կործանարար է լինելու»,- ասաց բանաստեղծը:

Երրորդ ուժ ուզող կամ չկողմնորոշված մեր հայրենակիցներին Դավոյանն ասաց. «Երրորդ ուժը մեր ժողովրդի հավաքական ներուժն է՝ ամբողջ աշխարհով, որը խոհեմաբար պետք է հավաքենք այն անձանց շուրջը, ովքեր կարող են դուրս բերել երկիրն այս վիճակից: Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից եւ ժողովրդին տանել փրկության ճանապարհով: Այս ընտրությունը շատ կարեւոր է քայլ է»:

Դավոյանը շեշտեց՝ իրենց կոչն է ժողովրդին՝ համախմբվելիս իմանալ ում շուրջն են համախմբվում: «Մենք ո´չ պաշտոնի երկրպագուներն ենք, ո´չ հարստության, ո´չ ունեցվածքի։ Մենք մեր երկրի, մեր պետության մնացած փշրանքների պաշտպանության համար է, որ համախմբման կոչ ենք անում»,- նշեց նա:

 Բանաստեղծն անկեղծորեն հայտնեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ համակրանք ունի, բայց, ըստ նրա, նրանք չունեն դաշտի այն ընդգրկումը, որն ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: «Քոչարյանն ու Սարգսյանն էլ են երրորդ ուժ, մեր ժողովրդի համընդհանուր, համահայկական, համազգային ներուժի մասը, եւ նրանք պետք է ձեռք ձեռքի տված դուրս բերեն մեր երկիրն այս վիճակից»,-ասաց Ռազմիկ Դավոյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica