close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս մակաբույծներին զանգվածաբար արմատախիլ անելու ժամանակը եկել է․ Հայկազուն Ալվրցյան

Քաղաքական

7 Մայիսի 2021, 12:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս մակաբույծներին զանգվածաբար արմատախիլ անելու ժամանակը եկել է․ Հայկազուն Ալվրցյան

Մեր շենքում մի կին էր ապրում՝ անբարոյական էր հանրահայտ, առաջին հարկում էր ապրում ու բոլորին հետևում էր, և երբ շենքում մի բան էր լինում, բոլոր կանանց պիտակավորում էր՝ անբարոյական էր անվանում․ ես Նիկոլին լսելիս վերհիշեցի այդ հարևանուհուն՝ ըստ Yerkir.am-ի այս պատմությունը պատմեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՅԴ անդամ Հայկազուն Ալվրցյանը։

«Ամոթ է՝ չեմ ասի, որովհետև այդ մարդու համար ամոթ գոյություն չունի, բայց մի բան այս մարդը հասկացել է՝ ինչքան վստահ է աղմկում, ահագին կիսագրագետ մարդիկ կան, ասում են՝ եթե վարչապեն ասում է՝ մի բան գիտի։ Ոչ մեկը չի մտածում, որ եթե նրանք էին հողատուն, նրանց օրոք կտային, բայց չեն տվել, չէ, սա տվել»,-ասաց նա։

Ալվրցյանի խոսքով՝ Փաշինյանը իր վարքագծով աստիճանաբար ավելի ու ավելի է ապացուցում, որ ինքը պետական մարդ չէ․ «Բաներ կան, որ քառասունք ունեն, չես կարող թաքցնել»։

Նա պատմեց, որ ինքը այգի ունի, անընդհատ քաղհանում է, որ մոլախոտերը չխեղդեն․ «Հասարակական կյանքը ունի օրինաչափություններ, երբ մոլախոտը ժամանակին չես մաքրում, հասարակական, քաղաքական կյանքը ծածկում են իրենցով, և ինչքան շատանում է իրենց տեսակը, այնքան դառնում են տիրապետող ու ազդեցիկ»։

Բայց մի օրինաչափություն էլ կա՝  նկատեց Հայակազուն Ալվրցյանը․ այգու տերը կարող է ուշանալ, բայց վաղ թե ուշ գալու է և մակաբույծներին դեղամիջոցներով արմատախիլ է անելու։

«Այս մակաբույծներին զանգվածաբար արմատախիլ անելու ժամանակը եկել է, որովհետև նրանք այնքան են լպիրշացել ու լկտիացել, որ իրենց լկտի կեցվածքը ամեն առիթով դրսևորում են՝ կարծես ամեն առիթով ձեռք առնելով քաղաքացուն, որին «հպարտ» են ասում»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica