close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինվորներ մնում են Ուկրաինայի հետ սահմանի մոտ. ՆԱՏՕ

Աշխարհ

7 Մայիսի 2021, 12:49
 Տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինվորներ մնում են Ուկրաինայի հետ սահմանի մոտ. ՆԱՏՕ

Ռուսաստանը հետ է կանչել զինված ուժերը Ուկրաինայի և Ղրիմի հետ սահմանին ռազմական կուտակումից հետո, բայց տասնյակ հազարավոր զինվորներ շարունակում են մնալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:

«Մենք արձանագրել ենք ռուս զինվորների կենտրոնացվածության փոքր-ինչ նվազում, բայց տասնյակհազարավոր մարդիկ դեռ շարունակում են մնալ: Ռուսաստանը թողել է նաև մեծ քանակությամբ զենք և ռազմական տեխնիկա»,- ասել է նա:

Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանը Սև ծովի նկատմամբ որոշակի սահմանափակումներ է մտցրել, մասնավորապես՝  Կերչի նեղուցով Ազովի ծով մուտք գործելը: «Ուստի ՆԱՏՕ-ն պետք է զգույշ լինի և ուշադիր հետևի զարգացումներին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ–ն դեռ սահմանին պահում է մոտ 75 հազար մարդ։

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica