close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ի և Վրաստանի նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում

Տարածաշրջան

7 Մայիսի 2021, 10:30
 ԱՄՆ-ի և Վրաստանի նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում

ԱՄՆ-ի ու Վրաստանի առափնյա պահպանության նավերը Սև ծովում մի շարք զորավարժություններ են անցկացրել. հայտնել է ԱՄՆ ՌԾՈՒ վեցերորդ նավատորմը:

Ավելի վաղ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը (Ռուսաստանի պաշտպանության նախարարության մաս) հայտնել էր, որ ԱՄՆ-ի առափնյա պահպանության պարեկային «Համիլթոն» նավը մտել է Սև ծով և Սևծովյան նավատորմի ուժերի ուշադրության կենտրոնում է: ԱՄՆ վեցերորդ նավատորմը հաստատել է, որ «Համիլթոն»-ը գտնվում է Սև ծովում:

«ԱՄՆ առափնյա պահպանության «Համիլթոն» նավը ժամանել է Բաթում՝ հանդիպելու վրացական առափնյա պահպանության, Վրաստանի պաշտպանության նախարարության և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատների պաշտոնյաների հետ»,- ասվում է Twitter-ում ԱՄՆ վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում է Նեապոլում (Իտալիա), իրականացնում է ռազմածովային գործողությունների ամբողջ շարք դաշնակիցների և այլ պետական գերատեսչությունների գործընկերների հետ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica