close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչ Թաթոյանը կդիմի ՍԴ, արդեն 3 բուհի խորհրդի կազմը փոխելու գործընթաց են սկսել. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

7 Մայիսի 2021, 08:23
 Մինչ Թաթոյանը կդիմի ՍԴ, արդեն 3 բուհի խորհրդի կազմը փոխելու գործընթաց են սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում։

Արման Թաթոյանը երեկ ասել է, որ որոշումը խնդրահարույց է եւ հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածին՝ բուհերի ինքնավարությանը, ինչպես նաեւ հաշվի չի առնվել մասնագիտական հանրույթի տեսակետը։

Նոր կարգով՝ նվազեցվում է խորհուրդների անդամների թիվը, որոնց 65%-ին կնշանակի կառավարությունը։ Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները հավասար համամասնությամբ էին՝ 25 տոկոս։ Նախագծի նպատակը բուհերը կառավարելի դարձնելն է:

Իսկ մինչ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ, արդեն 3 բուհի խորհրդի կազմը փոխելու գործընթաց են սկսել՝ ԵՊՀ-ի, Շիրակի եւ Մանկավարժական համալսարանների։ Կարո՞ղ է ՍԴ որոշումը, եթե կարգը հակասահմանադրական ճանաչվի, հետադարձ ուժ ունենալ՝ կչեղարկվե՞ն այսօր ձեւավորվող խորհուրդները, եթե հասցնեն ռեկտոր ընտրել, նա պաշտոնանկ կարվի՞։

Մեզ ասացին, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե դիմումն ինչ պահանջով կներկայացվի, եւ ՍԴ-ն ինչ ձեւակերպում կտա։ ՍԴ-ն կարող է դիմումն ընդունելու պահից կասեցնել վիճահարույց պրոցեսը, մինչեւ վերջնական որոշումն ընդունելը։ Եթե միջանկյալ որոշում չընդունվի, ՍԴ որոշման հետադարձ ուժը կախված է վերջնական որոշման ձեւակերպումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica