close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում. Արման Թաթոյանը՝ իմքայլականին

Հասարակություն

6 Մայիսի 2021, 17:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում. Արման Թաթոյանը՝ իմքայլականին

Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում՝ ըստ Yerkir.am-ի արձագանքեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ԱԺ նիստում դիմելով իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանին։

Մարիա Կարապետյանը հայտարարել էր, որ Արման Թաթոյանը մեդիատեռոր է իրականացրել՝ անդրադառնալով Սյունիքում իրականացվող սահմանագծումներին և դրանց հետևանքով մարդկանց մոտ առաջացել է արդարացի վրդովմունք։

Պաշտպանն ասաց՝ այդ դեպքում ինչպե՞ս պետք է հասկանալ այն, որ պատերազմից հետո մարդիկ գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, երբ պետությունը որդեգրել էր «չափազանց սխալ» քաղաքականություն։

«Անընդհատ ասում էին՝ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է։ Արդյունքում՝ ապատեղեկատվություն էր տարածվում, մարդիկ ապրում էին սահմանում, ադրբեջանական զինվորականները գալիս, շոկի մեջ էին գցում նրանց։ Պետությունը քան թե գնա նրանց հետ աշխատի, ասում է, թե ամեն ինչ նորմալ է։ Գիտե՞ք ինչ կա՝ Ադրբեջանի նպատակն է աշխարհին հիմա ասել՝ ամեն ինչ հիանալի է, ոչ մի խնդիր չկա, ի՞նչ է եղել, Հայաստանում էլ են ասում ամեն ինչ լավ է»,- նկատեց նա։

Արման Թաթոյանն ասաց՝ Հանրային հեռուստատեսությանը շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում՝ իրենք հատուկ մոնիթորինգ են արել և տեսել, որ ՄԻՊ հայտարարությունները՝ կապված Սյունիքի հետ, որևէ անգամ չեն լուսաբանվել։

«Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ։ Ես հենց այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, խիստ զգուշացնում եմ, որ նրանք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, և ոչ թե ՄԻՊ-ի տրամադրած տեղեկությունները աղավաղող։ Նրանք իրականությունը պետք է տրամադրեն մարդկանց։ Սահմաններում էլ են նայում Հանրայինը։ Բացի այդ, իրենք հայտնել են, թե ստեղծում են մասնավոր մի ալիք, ես դա ևս մոնիթորինգի եմ ենթարկելու, և նորից զգուշացնում եմ, որ չփորձեն աղավաղել ՄԻՊ հայտարարությունները»,- նշեց նա։

Մարիա Կարապետյանի ելույթում բացահայտ մանիպուլյատիվ հատվածներ կային՝ նշեց Արման Թաթոյանը։ Նա հարց տվեց՝ արդյո՞ք պատգամավորը գիտի, թե սահմանագծման ու սահմանազատման մասին խոսելիս ՄԻՊ-ը ԱԳՆ-ի հետ չի աշխատել։

Մեկ այլ մանիպուլյացիա նա համարեց Մարիա Կարապետյանի խոսքը՝ իբրև թե իրենց «ժողովրդավար իշխանության» շնորհիվ է, որ ՄԻՊ-ը ձեռք է բերել միջազգային «А» կարգավիճակ։

«Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում, ու շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, որ, որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցող անձ, դուք այդպիսի ուղերձներ եք հղում»,-ասաց նա։

Պաշտպանը փաստեց, որ այդ կարգավիճակը ստացել է 2016, 2017 և 2018 թվականների գործունեությունը գնահատելու համար, հետևաբար, ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ, եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, ապա 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր ամբիոններից բարձր գնահատականների չէր արժանանա՝ այդ թվում ԵՄ կողմից, որն ասում էր՝ ՀՀ ՄԻՊ-ը օրինակելի կառույց է։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica