close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամին ամբողջ Հայաստանն է ուզում, Հայաստանի իշխանությունը՝ բարեկամություն թշնամու հետ

Արցախ

6 Մայիսի 2021, 17:12
 Թշնամին ամբողջ Հայաստանն է ուզում, Հայաստանի իշխանությունը՝ բարեկամություն թշնամու հետ

Արցախի վերջին պատերազմից ու կապիտուլյացիայից հետո հստակ չէ Հայաստանի սահմանը թշնամի Ադրբեջանի հետ։ Հայտնի չէ՝ որտեղ է սահմանը, որտեղ են բնագիծն ու դիրքերը։ Տեղային սահմանազատումը եւ տեղային սահմանների որոշումը դեռ չի նշանակում՝ ունենալ հստակ սահմաններ։

Yerkir.am-ին տված հարցազրույցում ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը պատերազմից հետո դեռեւս գոնե մինիմալ պայմաններ չի ստեղծել սահմանը պահողների համար․ զինվորները քնում են գետնին՝ ցեխոտ ու խոնավ պայմաններում, մինչդեռ թշնամին արդեն կահավորում է Արցախից ու Հայաստանից իրեն անցած դիրքերն ու խրամատները։ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ եթե շատերին թվում էր, որ, Արցախը հանձնելով, մեր զինվորների համար ստեղծվելու են ավելի անվտանգ պայմաններ, սխալվում են։

Թշնամին, Կարեն Հովհաննիսյանի խոսքով, շարունակում է հոգեբանական ճնշումը սյունեցիների վրա․ հայկական բնակավայրերին ու դիրքերին շատ մոտիկ՝ տեսանելի տեղում, ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ են տեղադրում, ընտանի կենդանիները խլում, խոշտանգում հայ հովվին։ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը  նախօրեին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր․ «Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ հովիվը մոտեցել է դիրքերին, ինչից հետո միջադեպ է եղել, բայց հարթվել է»։ Սրան ի պատասխան՝ ռազմական փորձագետը նշում է․«Ոչ թե մենք չպիտի թույլ տանք՝ հովիվներն առաջ գնան, այլ մենք չպիտի թույլ տանք՝ ադրբեջանցիները հովիվների եւ բնակիչների մոտ հասնեն»։

Խոսելով թշնամիների հետ բարեկամություն անելու՝ Հայաստանի իշխանության ջանքերի մասին՝ թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց․ «Արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ բարեկամություն ուզում են։ Իհարկե, չեն ուզում։ Նրանք նախապայմաններ ունեն, որոնցից հետո նոր նախապայմաններ են գալու։ Եթե նախկինում նախապայմանն այն էր, որ Հայաստանը պետք է «հանձնի» Ադրբեջանից իբր օկուպացրած տարածքները, ապա այսօր այդ տարածքներն այլեւս չեն գտնվում մեր վերահսկողության տակ, այլ, այսպես ասած, Ադրբեջանի ժամանակավոր օկուպացիայի մեջ, Թուրքիան ու Ադրբեջանը նոր պայմաններ են առաջ քաշել, որոնցից մեկն էլ ճանապարհների ապաշրջափակումն է»։ Իսկ Սյունիքով թշնամուն միջանցք տալը, ըստ Հովհաննիսյանի, կլինի մեր երկրորդ Նախիջեւանը։ «Սյունիքով միջանցք գցել՝ կնշանակի հայաթափել Սյունիքը, իսկ այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը ոչ թե Սյունիքը զենքով հայաթափելն է, այլ դա անելը հոգեբանական ճնշումներով»,- ասաց ռազմական փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica