close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրաքի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի ներկայացուցչին

Տարածաշրջան

4 Մայիսի 2021, 11:36
 Իրաքի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի ներկայացուցչին

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչին բողոքի նոտա է հանձնել Իրաքի հյուսիսային նահանգներում Անկարայի վերջին գործողությունների կապակցությամբ. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ նախարարություն է «կանչվել  Բաղդադում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Իրաքի տարածք Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ վերջերս չհայտարարված այցի հետ ՝ առանց Իրաքի համաձայնության կամ իշխանություններ նախնական հաստատման»:

Իրաքի ԱԳՆ-ի նոտայի մեջ նշվում է, որ Բաղդադը «կտրականապես մերժում է Իրաքի ինքնիշխանության շարունակական ոտնահարումները, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հողային և օդային տարածքի անձեռնմխելիության ոտնահարումները, և որ այդպիսի մոտեցման շարունակությունն անհամատեղելի է բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների հետ և հակասում է միջազգային իրավունքին»:

Ապրիլի վերջին Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում գործողություն են սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ, որն Անկարայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica