close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է «թմբկահարելու» թեմաներ ունենան․ իշխանությունը նախաձեռնել է Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ նախընտրական շրջանում հերթական կեղծիքը կազմակերպել. «Փաստ»

Մամուլի տեսություն

4 Մայիսի 2021, 08:30
 Պետք է «թմբկահարելու» թեմաներ ունենան․ իշխանությունը նախաձեռնել է Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ նախընտրական շրջանում հերթական կեղծիքը կազմակերպել. «Փաստ»

«Նախընտրական գործընթացներին ընդառաջ իշխանությունում նախապատրաստում են այն գործիքակազմերը, որոնցով պետք է կարողանան հանրության առաջ հերթական իմիտացիան ստեղծել և ապացուցել, որ իրենք «գործ են անում»։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է, որ կառավարության ծրագրերի ծախսային հատվածը հիմնականում ուղղորդված է եղել ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։ Ասֆալտապատումն այն առաջնային «գործն» է, որով «աշխատող կառավարության» բլեֆը հստակ աշխատում է։

Թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանությունները նախաձեռնել են Հյուսիս-հարավ մայրուղու հետ կապված հերթական «բլեֆը» կազմակերպել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս համապատասխան հարցերով զբաղվող ԾԻԳ-երի պետերին և կապալառու կազմակերպություններին հրավիրել են կառավարություն և հստակ հանձնարարական տվել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հնարավոր բոլոր տարբերակներով մայրուղում ընթացող հատվածներում ակտիվացնել, իսկ դադարեցված հատվածներում՝ վերականգնել շինաշխատանքները, որպեսզի նախընտրական գործընթացներին ընդառաջ «թմբկահարելու» թեմաներ ունենան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica