close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի չընտրության ուշագրավ պատկերը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

4 Մայիսի 2021, 08:13
 Վարչապետի չընտրության ուշագրավ պատկերը. «Հրապարակ»

«Երեկ ԱԺ հատուկ նիստում վարչապետի չընտրության քվեարկության բավականին ուշագրավ պատկեր գրանցվեց։ Թեեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» որոշել է ձեռնպահ քվեարկել, որպեսզի Փաշինյանը չընտրվի վարչապետի պաշտոնում, որը խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ նախապայմանն է, սակայն քվեարկության արդյունքն այսպիսին էր․ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ։ Պարզվեց՝ «Իմ քայլից» Նարեկ Ղահրամանյանը, որը մինչ պատգամավոր դառնալը Սյունիքի փոխմարզպետն էր, կա՛մ լավ չէր ընկալել պարզ հանձնարարականը, կա՛մ չի ուզում խորհրդարանն արձակվի, կա՛մ էլ Փաշինյանին իր անհուն սերն է ուզում ցուցադրել։

«Դեմ»-երն էլ Արման Բաբաջանյանը, Բաբկեն Թունյանն ու «Առաքելությունից» Եղիշե Սողոմոնյանն էին։ Սակայն ուշագրավն այն է, որ թեեւ ԱԺ նախագահը արձանագրված ցուցանիշների մասին ամբիոնից հայտարարեց, ապա փակեց նիստը, սակայն խորհրդարանի պաշտոնական կայքում չընտրության արդյունքները սխալ էին՝ 78 ձեռնպահ, 2 դեմ, իսկ լրացումների բաժնում խմբագրել էին, որ Ղահրամանյանն ու Թունյանը ձեռնպահ են։ Իմքայլականների պես քվեարկեց նաեւ ԲՀԿ-ից պոկված Սերգեյ Բագրատյանը, ով հնարավոր է հայտնվի իշխանության ցուցակում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica