close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գնաճը գնալով ահագնանում է, դրական միտումներ չկան. «Փաստ»

Մամուլի տեսություն

4 Մայիսի 2021, 08:07
  Գնաճը գնալով ահագնանում է, դրական միտումներ չկան. «Փաստ»

«Իշխանություններն ամեն ինչ վառ գույներով հրամցնելու տենդի մեջ անընդհատ ներկայացնում են թվեր, որոնք, ըստ տնտեսագետների մեծամասնության, իրականությունից շատ հեռու են:

Մասնավորաբար, քաղաքացիները ամեն օր շոշափելիորեն զգում են մեծ գնաճ, սակայն պաշտոնական թվերը բոլորիս համոզում են, որ մեր տեսածին ու մեր գրպանի վրա զգացածին չհավատանք:

«Երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով գնաճի ցուցանիշի հետ, ապա այն մեզ մոտ առնվազն երկու անգամ ավելի բարձր է: Զարգացած երկրներում 1,1-1,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել նշված ամսում, հարևան Վրաստանում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, մինչդեռ Հայաստանում 5,8 տոկոս է: Հետևաբար, թե՛ միջազգային համեմատությունները, թե՛ նախորդ ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գնաճային ալիք կա, ինչն էլ ավելի է մեծացնելու երկրում առկա սոցիալական խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Նա միևնույն ժամանակ հավելեց, որ գնաճի տեմպերն անընդհատ մեծանում են: «Եթե դիտարկենք միտումները, գնաճը գնալով ահագնանում է, որովհետև 2020 թ. հունվարից սկսած՝ մենք ամեն ամիս ունեցել ենք մինչև 1,5-1,8 տոկոսանոց գնաճ: Իսկ դեկտեմբերին գնաճի ցուցանիշը կտրուկ բարձրացել է՝ հասնելով 3,7 տոկոսի: Արդեն 2021 թ. հունվարին ունեցանք 4,3, հետո՝ 4,8 տոկոս, ու գնալով այդ ցուցանիշն աճեց: Ակնհայտ է, որ, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածների, մենք հիմա ամեն ամիս ավելի բարձր տեմպերով գնաճ ունենք: Հետևաբար, սա վկայում է, որ տնտեսությունում գնաճի առումով դրական միտումներ դեռ չկան»,-ասաց տնտեսագետը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica