close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայրենիքում ապագա կա', որը քո հետ անհամատեղելի է, և դա շուտով կտեսնես. Ի. Սաղաթելյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Քաղաքական

4 Մայիսի 2021, 00:18
 Հայրենիքում ապագա կա', որը քո հետ անհամատեղելի է, և դա շուտով կտեսնես. Ի. Սաղաթելյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
 
«Այսօր ԱԺ-ում Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, որովհետև այն պատկանում է ժողովրդին:
 
Նախ ուզում եմ հիշեցնել դավաճանին, որ Հայաստանում վաղուց իշխանություն չկա, կա իշխանության աթոռները ուժի զոռով պահող, թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու խմբակ, որին հաշված օրեր են մնացել:
 
Երկրորդ. դուք ի՞նչ կապ ունեք մեր ժողովրդի և ժողովրդի իշխանության հետ:
 
Ձեր դավաճանական գործունեության արդյունքում մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, 5000-ից ավելի զոհված լուսավոր տղերք, 30 000 անտուն մարդ, գերիներ, հաշմանդամներ...
 
Դուք ի՞նչ իրավունք ունեք խոսելու մեր ժողովրդի մասին, ժողովուրդ, որին միայն չարիք և դժբախտություն եք բերել:
 
Չի' ստացվելու, չե'ս պլստալու, հույս չունենաս, որ մեկ անգամ ևս կկարողանաս խաբել և մոլորեցնել մեր ժողովրդին:
 
Ի հեճուկս քեզ, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը կրկին ոտքի են կանգնելու և կերտելու են իրենց երաշխավորված ապագան, ապագա, որտեղ դու չկաս: Այո, հայրենիքում ապագա կա, բայց այդ ապագան քո հետ անհամատեղելի է, և դու դա շուտվ կտեսնես»։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica