close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ քառօրյայում կքննարկվի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

Քաղաքական

3 Մայիսի 2021, 18:57
 ԱԺ քառօրյայում կքննարկվի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ընդգրկված է  վաղվա՝ մայիսի 4–ին, գումարվող ԱԺ նիստերի օրակարգում։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը տեղի կունենա  մայիսի 5-ի առաջին հիմնական նիստում: Այս մասին   տեղեկացանք ԱԺ կայքից։

Հիշեցնենք, որ դեռ  2020թ. նոյեմբերի 20–ին էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել Ազգային ժողովի նախագահին։  Թեեւ այն, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, պետք է ԱԺ հերթական նիստում քննարկվեր այդ օրվանից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն միայն հիմա է որոշվել այն քննարկել։

Հավելենք, որ  ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019թ․-ի մայիսի 31-ին՝ վեցամսյա ժամկետով, սակայն, նույն թվականի դեկտեմբերին հանձնաժողովի  լիազորությունների ժամկետը եւս կես տարով երկարաձգվել էր: 2020թ․-ի հունիսին՝ մեկ տարվա աշխատանքներից հետո, քննիչ հանձնաժողովն ավարտել էր աշխատանքները, եւ նախատեսվում էր, որ աշնանը զեկույցը կհրապարակվի, բայց Արցախի դեմ  Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով զեկույցի հրապարակումը հետաձգվեց։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica