close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր տունը հանձնվել ա, մենք փախստական ենք, բայց մենք Արցախը թողած չենք․ Քաշաթաղից ու Քարվաճառից տեղահանվածներ

Հասարակություն

3 Մայիսի 2021, 12:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր տունը հանձնվել ա, մենք փախստական ենք, բայց մենք Արցախը թողած չենք․ Քաշաթաղից ու Քարվաճառից տեղահանվածներ

Կամավոր եմ եղել, իմ տունն էլ չեմ տեսել, հանձնվել ա, էդպես եմ ասում՝ հանձնվել ա՝ ըստ Yerkir.am-ի ասաց Քաշաթաղի համայնքներից մեկի ղեկավար Կարեն Վարդանյանը, ով այլ քաշաթաղցիների և քարվաճառցիների հետ բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև։

Մենք փախստական ենք, բայց մենք Արցախը թողած չենք՝ ասաց նա։

Կարեն Վարդանյանը նշեց, որ զինվորական ուժն է՛լ, ՄՈԲ-ն է՛լ իրենք են եղել, այնտեղ պայքար են տարել, բայց ժողովուրդը այս վիճակի մեջ է հայտնվել։ Տղամարդիկ պոստերում են եղել, ասաց նա, կանայք էլ անշոր մի կերպ փախել են, ոչինչ չեն վերցրել։

Արդեն 6 ամիս անցել է, բայց կառավարությունից իրենց խնդիրների լուծման մասին պատասխան ո՛չ տեսել են, ո՛չ էլ ականջներին հասու է եղել։

«Բարձիթողի, լաթերով դուրս են եկել մարդիկ, այդ մարդկանց պետք է ապահովեն, չէ՞։ Կապանի փողոցներում են մարդիկ՝ անտուն, անհույս, օգնություններն էլ կրճատել են»,-ասաց նա։

Նա նշեց, որ Քաշաթաղի շրջանը, Քրավաճառը՝ 15 հազար տնտեսություն են, բոլորը դրսում են։

«Հլա մենք պատերազմը չենք ավարտել, պետք է ուժ ունենանք՝ դիմակայելու թշնամուն, չէ՞, իսկ հիմա այդ մարդկանց ո՞նց կոչ անենք, որ գնան թշնամու դեմ»,-ասաց համայնքի ղեկավարը։

Քաշաթաղի Միջնավան քաղաքից բռնի տեղահանված Գեղեցիկ Գասպարյանը վստահեցրեց, որ Արցախի՝ հայկական մնացած մասում վերաբնակվելու հնարավորություն էլ չկա։

«Խանումյանն ասաց՝ տեղ չկա, բայց եկեք․․․ ասաց՝ եթե տուն էլ սարքեն, առաջնահերթ կտան զոհվածների, վիրավորվածների ընտանիքներին, սնունդն էլ են տակից տալիս, օգնությունը ծանոթով է, քանի անգամ գնացել եմ՝ օգնություն կա՞, ասում են՝ չկա, հետո տեսնեմ՝ տալիս են»,-ասաց Գեղեցիկ Գասպարյանը։

Նրանք առաջարկում են, որ, ասենք, միջնավանցիների համար մի առանձին շենք կառուցեն, տրամադրեն իրենց, որ տանիք ունենան։

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից 5-ը մտել են կառավարության շենք՝ իրենց պահանջը ներկայացնելու։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica