close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ընտրությունների արդյունքում այս ապիկարների իշխանությունը հեռացվի, ապա հնարավորություն կստեղծվի կասեցնելու հումանիտար աղետի տանող վիճակը․ տնտեսագետ

Տնտեսական

1 Մայիսի 2021, 10:47
 Եթե ընտրությունների արդյունքում այս ապիկարների իշխանությունը հեռացվի, ապա հնարավորություն կստեղծվի կասեցնելու հումանիտար աղետի տանող վիճակը․ տնտեսագետ

Հունվար-մարտ ամիսների վերջին տվյալներով, նախորդ տարվա համեմատ տնտեսական անկումը շարունակվում է, և սա այն ֆոնին, երբ 2020թ․-ը ամփոփող համախառն ներքին արդյունքը կրճատվել էր 7,6 տոկոսով։ Այս մասին Այս մասին Alternativ.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

«Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ 2021թ․-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրված 3,8 տոկոս աճը պայմանավորված է բացառապես նրանով, որ 2020-ի մարտին կորոնավիրուսի հետևանքով տնտեսական սահմանափակումներ ենք ունեցել ու տնտեսական անկում գրանցել։ Եթե օբյեկտիվ հիմքով դիտարկենք, ապա անհրաժեշտ է 2021-ի մարտը համեմատել ոչ թե 2020-ի նույն ժամանակահատվածի հետ, այլ 2019-ի հետ։ Այս դեպքում  կտեսնենք, որ տնտեսական ակտիվության անկում ունենք։ Նույնիսկ մարտ ամսվա թվացյալ աճը իրականում որակական աճ չէ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առևտրի շրջանառությունը անկում է ապրել, շարունակվում է անկումը նաև ծառայությունների ոլորտում»,- նկատում է Ավետիսյանը և ընդգծում, որ մարտ ամսվա տնտեսական ակտիվության 3,8 տոկոս աճն ընդամենը շինարարության ոլորտում՝ մասնավորապես ասֆալտապատման աշխատանքներում ունեցած աճի արդյունք է։ Մնացածն, ըստ տնտեսագետի, դրամարկղային կտրոնների քանակի աճն է։

«Կարծում եմ՝ փնտրել-փնտրել են ու գտել մի ցուցանիշ, օրինակ, դրամարկղային կտրոնների քանակը, և դրա համեմատությամբ են փորձում կառուցել պատկերը։ Սա իրենց հատուկ է, նոր բան չէ․ մի անիմաստ ցուցանիշով փորձում են ողջ տնտեսական համակարգը բնութագրել։ Սա պարզունակ մանիպուլյացիա է, երբ իշխանությունը նշում է, որ դրամարկղային կտրոնների թիվն աճել է։ Դա ոչինչ չի նշանակում, քանի որ իրականում առևտուրը նվազում է, նաև նվազում են հարկային մուտքերը․ նույնիսկ հունվար-մարտ ամսիներին նախորդ տարվա համեմատ ունենք էական նվազում։ Դրա մասին նաև պաշտոնատար անձինք են բարձրաձայնում։ Իրականությունը շատ դառն ու ցավալի է, միտումները՝ բացասական, իսկ սրա թիվ մեկ պատասխանատունները փորձում են իրավիճակը կեղծել ու մանիպուլացնել»,- գտնում է տնտեսագետը։

Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ տնտեսության վրա ունենալիք ազդեցության մասին խոսելիս Ավետիսյանը նշում է, որ հարցին պետք է երկու տեսանկյունից նայել։ Վերջինիս դիտարկմամբ, ընտրություններն այս պահին կարծես թե կարող են դառնալ քաղաքական լարվածությունը թուլացնելու և հանգուցալուծելու հնարավորություններից մեկը։

«Այս իմաստով ընտրությունները կարող են դրական ազդեցություն ունենալ, եթե դրանց արդյունքում այս ապիկարների իշխանությունն ուղղակի հեռացվի, քանի որ մեր երկրի ներկայիս վիճակի թիվ մեկ պատճառն ու մեղավորը իշխանությունը զավթած խմբակն է իր վարքագծով և էությամբ։ Նրանք նաև տնտեսական ու սոցիալական խնդիրների խորացման համար են սպառնալիք հանդիսանում։ Եթե սպասվող ընտրությունները լուծեն այս խնդիրը, ապա հնարավորություն կստեղծվի նախ կասեցնել հումանիտար աղետի տանող վիճակն ու դրանից տնտեսական անկման վեկտորը փոխել դեպի զարգացում։ Հակառակ դեպքում ունենալու ենք ավելի բարձր ինտենսիվություն, որակապես նոր հիմքեր վիճակը խորացնելու համար, իսկ հումանիտար աղետն ու  տնտեսական կոլապսն իրենց ողջ էությամբ շատ շուտ վրա կհասնեն, քանի որ այսօր առկա ցուցանիշները և դրանց միտումը պրոեկտելով՝ հասկանում ենք, որ այս տարին կփակենք ոչ միայն տնտեսական խորը ճգնաժամով, սոցիալական խնդիրներով, այլ նաև պարտքային ճգնաժամով ու ֆինանսական շուկաներում ճգնաժամով։ Իսկ թե ընտրությունների միջոցով այս երկու տարբերակներից որն ավելի իրական կդառնա, ցույց կտա ժամանակը»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Նախարարրի՝ մինչև տարեվերջ տնտեսական երկնիշ աճ ունենալու մասին հայտարարություն վերաբերյալ Ավետիսյանը նշեց հետևյալը․ «Երևի չար կատակ է անուն նախարարը։ Ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդու ասածներին չեմ ցանկանում այլևս անդրադառնալ, քանի որ իմ բանականւոթյւոնն ու մասնագիտական ունակությունները թույլ րչեն տալիս գտնել   գտնել որևէ մեկնաբանություն, որը կարելի է առանց վիրավորական արտահայտությունների ու կոշտ հեգնանքի ձևակերպել, հետևաբար չեմ անդադառնա դրան։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica