close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արյանդ մեջ դաշնակցականի, ԱՍԱԼԱ–ի և PKK–ի վիրուս կա. թուրք ազգայնամոլ պատգամավորը Փայլանին սպառնացել է Թալեաթի ժամանակների վերադարձով

Տարածաշրջան

28 Ապրիլի 2021, 11:06
 Արյանդ մեջ դաշնակցականի, ԱՍԱԼԱ–ի և PKK–ի վիրուս կա. թուրք ազգայնամոլ պատգամավորը Փայլանին սպառնացել է Թալեաթի ժամանակների վերադարձով

«Թվիթային մենամարտ» է տեղի ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի և թուրք ազգայնամոլ գործիչ, պատգամավոր, «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական կառույցի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին, իսկ այժմ ազգայնամոլական մեկ այլ կուսակցության՝ IYI («Լավ») կուսակցության պատգամավոր Ումիթ Օզդաղի միջև։

Փայլանն ապրիլի 24-ին գրել էր․ «106 տարի անց էլ Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան պողոտաներով ենք քայլում, Թալեաթ փաշայի անվան դպրոցներ են այցելում մեր երեխաները։ Եթե Գերմանիայում էլ այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաներ սովորեին, մենք կապրեինք այնպիսի Գերմանիայում, ինչպիսին այսօր Թուրքիան է»։

Դրան ի պատասխան՝ թուրք Օզդաղը Փայլանին անվանել էր «անդաստիարակ, սադրիչ մարդ»։ «Եթե գոհ չես, կորիր գրողի ծոցը։ Թալեաթ փաշան ոչ թե հայերին, այլ մեջքից խփողներին է քշել։ Կգա ժամանակը, որ դու էլ Թալեաթ փաշայի փորձը կզգաս ու պետք է զգաս»,– գրել էր նա, որից հետո արժանացել էր անգամ իր համաքաղաքացիների քննադատությանը (թեև ազգայնամոլ գործչին պաշտպանողներն ավելի շատ էին)։

Այնուհետև Փայլանն այդ գրառմանը պատասխանել է հետևյալ կերպ. «Իմ ժողովրդին ոչնչացնող տեսակետի մնացորդն ասում է՝ «էլի կանենք»։ Դուք խփել եք, մենք չե՞նք մահացել։ Մահացել ենք։ Բայց մնացածները չեն հրաժարվել արդարադատության պայքարից։ Ինձնից հետո էլ չեն հրաժարվելու։ Այս երկրի՝ խիղճ ունեցող մեծամասնությունը քեզ նման ֆաշիստի չեն թողել հրապարակը և դարձյալ չեն թողնի»։

Դրանից հետո Օզդաղը Փայլանին անվանել է «(Թուրքիայում) դաշնակցականի մնացորդ, ԱՍԱԼԱ–ի շարունակություն և PKK–ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) կողմնակից, որոնք հարյուր հազարներով թուրքերի են կոտորել։ «Քո արյան մեջ դաշնակացակ–ԱՍԱԼԱ–ՔԱԿ–ի վիրուս է շրջում, դու թուրք ազգի թշնամին ես»,- Փայլանի հետ «մենամարտը» եզրափակել է Օզդաղը, որից հետո անդրադարձել է մի շարք թուրք և օտարազգի գործիչների քննադատական գրառումներին՝ ուղղված իրեն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica