close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլևս երբեք չենք պարտվելու, որ վերակերտենք ամբողջական Հայաստանը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Քաղաքական

24 Ապրիլի 2021, 10:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլևս երբեք չենք պարտվելու, որ վերակերտենք ամբողջական Հայաստանը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ապրիլի 24-ը սուգի տոն չէ այլևս, ապրիլի 24-ը արդարության կանչն է և պահանջատիրության ոգին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ազատության հրապարակում՝ Ջահերով երթի մեկնարկի իր ելույթում։

«Ապրիլի 24-ով մեր ժողովուրդն աշխարհով մեկ կիջնե փողոց՝ աշխարհին հիշեցնելու իրենց պարտքը հայության նկատմամբ, աշխարհին հիշեցնելու, որ հայ ժողովուրդն ունի մեկ մեծ դատ, որից երբեք չի հրաժարվելու, հարատև պայքար մինչև կերտելու իր ամբողջական հայրենիքը»,-ասաց նա։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ նշեցինք մեծագույն ոճրագործ Թալեաթի սպանության 100-ամյակը՝ դրանով մեկ անգամ ևս շեփորելով այն իրողությունը, որ երբ աշխարհը թքած ուներ արդարության երեսին, երբ աշխարհը անտեսում էր մեր միլիոնավոր նահատակների կանչը, երբ աշխարհը չէր տալիս ոճրագործ ցեղախմբի ոճրագործ ղեկավարների արդար դատաստանը, հայ ժողովուրդը՝ ՀՅԴ ընդհանուր ժողովի որոշմամբ, վճռեց ինքը տալ իր ազգի լավագույնը որպես վրիժառու բազուկներ, որպեսզի մեկ առ մեկ զգետնեն այդ ճիվաղներին։

Ապրիլի 24-ը լացի ու ողբի օր չէ, ասաց ՀՅԴ Բյուրոյի ղեկավարը, ապրիլի 24-ը վերջին 60-70 տարիների՝ մեր ժողովրդի զարթոնքի նախանշանն է․ 60-ական թվականներից հետո հարություն առավ մեր ժողովուրդը և իջավ փողոց Երևանում ու աշխարհում՝ պահանջելով մեր հողերը, դա առաջին ազդանշանն էր, որ մենք նահատակների հիշատակումից անցնում էինք դեպի պահանջատիրություն։

«60-ականներից հետո 70-80-ական թվականներին ուժային մեր շարժումը, Հայ դատի մեր շարժումը խախտեց աշխարհի լռությունը, և աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց հայ ժողովրդի պահանջատիրության վրա, դրան հաջորդեց Արցախի ազատամարտը և մեր հայրենիքի անկախությունը Հայաստանի և Արցախի մեջ։ Եվ այսօր որքան խորհրդանշանական է, որ այդ նահատակ ցեղի անմահ երիտասարդությունը հավաքված է այստեղ որպեսզի առաջնորդի մեզ, որ մեկ անգամ էլ մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նահատակներին և միաժամանկ շեշտավորենք, որ այլևս երբեք Ցեղասպանություն չենք տեսնելու, երբեք չենք պարտվելու, և ամեն գնով աշխատելու ենք, որ վերակերտենք մեր արժանապատվությունը և վերակագնենք մեր ամբողջական Հայաստանը»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica