close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

5 տարի հետախուզման մեջ գտնվող Գեւորգին գտել են ԱՄՆ-ում եւ արտաքսել Հայաստան

Հասարակություն

23 Ապրիլի 2021, 18:26
 5 տարի հետախուզման մեջ գտնվող Գեւորգին գտել են ԱՄՆ-ում եւ արտաքսել Հայաստան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անվտանգության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ԱՄՆ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 22-ին ՀՀ է արտաքսվել 39-ամյա Գևորգ Գ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2016 թ. փետրվարի 16-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 214-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:

Գևորգ Գ.-ն հանձնվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica